Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ընտրել ժամադրության զգեստը

LIFE

 

Shabat.am-ը գրում է.

Չե՞ս կողմնորոշվում՝ ինչ զգեստ ընտրել այդքան սպասված ժամադրության համար: Այդ հարցում քեզ կարող են օրինակ ծառայել հայտնի կանայք, որոնք, շնորհիվ հմուտ ոճաբանների, շատ լավ գիտեն՝ որ հագուստն է կատարյալ համապատասխանում իրենց կազմվածքին:

Գայթակղիչ կազմվածք 
Կերպար` Քելլի Բրուք

Քելլիին հաջողվում է իր ավազե ժամացույց հիշեցնող կազմվածքը մատուցել կատարյալ շահավետ կերպով: Նա պարբերաբար ճանաչվում է ամենասեքսուալ դերասանուհին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից հավասարապես, բայց դա ամենևին չի նշանակում, որ Քելլին կարող է կրել ցանկացած հագուստ: Եթե դու զգայական ու հյութեղ արտաքին ունես, կարևոր է ընտրել հստակ ուրվագիծ ունեցող, բայց ոչ չափազանց ձիգ հագուստ: Արտահայտիչ գոտկատեղով զգեստը միայն կընդգծի քո բարեմասնությունները, այնպես որ մի՛ փորձիր թաքցնել արտաքինդ լայն, ընդարձակ հագուստների մեջ: Չէ՞ որ ինչքան էլ անտեսենք այդ ակնհայտ ճշմարտությունը, միևնույն է, տղամարդիկ շատ են սիրում գայթակղիչ կազմվածք:

Սպորտային կազմվածք 
Կերպար` Քեմերոն Դիաս

Եթե դու սպորտային կազմվածք ունես, վստահ ցուցադրի՛ր սլացիկ մարմինդ: Ի տարբերություն շատերի՝ դու կարող ես կրել առանց ուսակապի հագուստներ և համարձակ զգեստներ, ինչը չեն կարող իրենց թույլ տալ այլ արտաքինի տեր կանայք ու աղջիկներ: Դու մարմնիդ որևէ մասը թաքցնելու կարիք չունես, ուստի օգտվի՛ր այդ հնարավորությունից: Եթե մտավախություն կա, որ կազմվածքիդ պատճառով փոքր-ինչ տղայական տեսք ունես, ապա կրի՛ր խոշոր զարդեր, բարձր կրունկներ ու լայն գոտիներ` ավելի արտահայտիչ ուրվագիծ ստանալու համար:


Արտահայտիչ կուրծք կազմվածք 
Կերպար` Անջելինա Ջոլի

Արտահայտիչ կուրծքը միայն երջանկություն չէ: Այն ևս ունի իր բացասական կողմերը: Հարկավոր է կրել հատուկ բացվածքներով բլուզներ, որպեսզի այդ շքեղ բարեմասնությունը համապատասխան կերպով ներկայացվի և ոչ պատշաճ տպավորություն չստեղծի իր տիրուհու մասին: Օրինակ՝ թույլատրելի է ոչ շատ խոր՝ V-ձև բացվածքը, մինչդեռ փակ բլուզներից արժե խուսափել: Եվ, ամենակարևորը, հիշի՛ր ոսկե օրենքը` կա՛մ կուրծքը, կա՛մ ոտքերը: Երբեք ի ցույց մի՛ դիր երկուսը միաժամանակ: Չէ՞ որ պետք է տեղ թողնել նաև տղայի երևակայության համար:


Փոքր կուրծք կազմվածք 
Կերպար` Քիրա Նայթլի

Փորձի՛ր ուսակապերով զգեստներ, որոնք ծավալ կհաղորդեն մարմնիդ վերնամասին, և օգտվի՛ր կրծկալ չպահանջող նուրբ շապիկներ կրելու հնարավորությունից: Դու կարող ես ագնամ աչքի ընկնող բաց զգեստներ կրել առանց անհամեստ թվալու վտանգի: Արտահայտիչ զարդեր, հետաքրքիր դետալներով զգեստներ ընտրելով՝ դու կհասնես այն բանին, որ անգամ ոչ շատ մեծ կուրծք ունենալու դեպքում նրա հայացքը կգամվի մարմնիդ հենց այդ մասի վրա:


Փոքրամարմին կազմվածք 
Կերպար` Սառա-Ջեսիքա Փարքեր

Փոքրամարմին աղջիկները կարող են կրել գրեթե ցանկացած ոճի հագուստ, ուստի օգտվի՛ր այդ եզակի հնարավորությունից: Կարող ես կրել թե՛ միատոն, թե՛ նախշերով, թե՛ բարդ գործվածքներից կարված զգեստներ: Մի՛ կարծիր, թե ցածր հասակը թերություն է. այդ պակասը հեշտորեն կարելի է լրացնել բարձր կրունկների միջոցով: Երեք քառորդ թևքն ավելի երկար ցույց կտա մարմնիդ ստորին մասը, իսկ երկար, մինչև հատակը հասնող թույլ զգեստները քո կազմվածքով աղջիկներին, ընդհակառակը, խորհուրդ չեն տրվում: Շեշտի՛ր անուշիկ ու նրբագեղ ոճը և չե՛ս սխալվի:


Մարմնեղ կազմվածք 
Կերպար` Քելլի Օզբորն

Սև գույնը մարմնեղ աղջիկների լավագույն ընկերն է: Բարակ իրանի տպավորություն ստեղծելու համար հաստ գոտի կապի՛ր մարմնիդ ամենաբարակ մասին, ինչպես սիրում է անել Քելլին: Պահարանումդ կտրած թևքով հագուստներ ունեցիր` ձեռքերդ ավելի նուրբ դարձնելու համար, և բարձր կրունկներ, որոնք սլացիկություն կհաղորդեն կազմվածքիդ: Հատուկ ներքնազգեստը շատ կարևոր և օգտակար է նման կազմվածքի դեպքում: Այն, իհարկե, կարող է հրաշքներ գործել` մարմնիդ ուզածդ ուրվագիծը հաղորդելով: Բայց ճիշտ հակառակ ազդեցությունը կունենա, եթե ձեր անցկացրած հաճելի երեկոն շարունակություն ստանա:

 

 

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board