Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Հարսանեկան 10 անսովոր սովորույթներ

LIFE

 

ՆԻԳԵՐԻԱ Ամբողջ աշխարհում ընդունված կնոջ կազմվածքի 90-60-90 մոդելը այս երկրի համար չէ:  Ավելին, եթե հարսնացուն համապատասխանում է կամ մոտ է այս ցուցանիշին, փեսացուն իրավունք ունի նրան հետ ուղարկելու հայրական տուն, որտեղ պետք է նրան մի լավ կերակրեն և գիրացնեն: Այս խայտառակությունից խուսափելու համար նիգերիացիներն ունեն նախահարսանեկան մի սովորույթ. Հարսանիքից ամիսներ առաջ նրանք ապագա հարսնացուին առանձին բնակատեղի են հատկացնում, որտեղ ինչպես հարկն է նրան կերակրում են հիմնականում ածխաջրերով հարուստ մթերքով: Արդյուքնում թմբլիկ հարսնացուն դառնում է յուրաքանչյուր նիգերիացի տղամարդու երազանքը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ Այստեղ ամուսնանալու ցանկությունը միայն բավարար չէ տղամարդկանց համար: Նրանք պետք է վաստակեն այդ իրավունքը շատ հետաքրքիր մի մրցույթում. լավագույն փեսացուի հավակնորդները պետք է առյուծի ձայն հանեն: Ով ավելի բնական և ազդեցիկ դա անի, նա էլ կամուսնանա:

ՔԵՆԻԱ Քենիայի տղամարդկանց համար փորձությունը սկսվում է ամուսնանալուց հետո: Նորաստեղծ ընտանիքում ամուսինը պետք է մեկ ամիս շարունակ  կնոջ հանդերձանք կրի, որպեսզի հասկանա գեղեցիկ սեռին բաժին  հասած պարտականությունների ծանրությունը:

ՀՆԴԿԱՍՏԱՆ Այս երկրում կարգ է՝ կրտսեր եղբայրն իրավուք ունի ամուսնանալ միայն ավագ եղբորից հետո: Եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով ավագ եղբոր ամուսնություը ոչ մի կերպ չի ստացվում, հնարամիտ հնդիկները ունեն նաև, այսպես ասած, §պահեստային» ավանդույթ. ամուսնություն ծառի հետ: Ընտանիքի ավագ որդին ստիպված է լինում ամուսնանալ ծառի հետ: Հարսանիքից անմիջապես հետո ծառը կտրում և վառում են: Արդյունքում նորապսակը մնում է մենակ, բայց ճանապարհ է բացվում կրտսեր եղբոր համար:

ՀՈՒՆԱՍՏԱՆ Հունական հարսանիքի ամենատարածված ավանդույթը փողով պարն է:  Պարի ընթացքում հյուրերը պետք է նորապսակների հագուստին փող ամրացնեն: Մեկ այլ ավանդության համաձայն, հարսանիքի ընթացքում հարսն ամեն կերպ պետք է փորձի կանգնել փեսայի ոտքին, իսկ նա իր հերթին պետք է խուսափի դրանից: Հաղթողին էլ բաժին է հասնում ընտանիքի ղեկը:

ՌՈՒԱՆԴԱ Դաժան մի սովորույթով աչքի է ընկնում Ռուանդան: Հարսանիքից հետո մի քանի օր շարունակ գիշերը հարսնացուները անմխիթար ծեծի են ենթարկում իրենց ամուսիններին, իսկ առավոտյան գնում իրենց հայրական տուն հանգստանալու: Այս երկրում համոզված են, որ սա կնոջ միջից դուրս է հանում ագրեսիան, ինչպես նաև նորաստեղծ ընտանիքը այլևս երբեք չի վիճում:

ՅԱՎԱ կղզում ընդունված ձևականություններից բացի, հարսն ու փեսան պետք է տեղի ղեկավարությանը տան 25 առնետի պոչ: Ամուսնալուծության դեպքում վճարը ավելանում է՝  25-ից հասնելով 40 առնետի պոչի:

ՉԻՆԱՍՏԱՆ Ամուսնությունը Չինաստանում լացով են դիմավորում: Հարսանիքից մեկ ամիս առաջ, երբ արևը մայրր է մտնում, ապագա հարսնացուն սկսում է լացել, տասն օր հետո նրան միանում է մայրը, իսկ հարսանիքին նախորդող գիշերը` ընկերուհիները: Ավանդույթի համաձայն` սա ամրություն և երջանկություն է բերում ընտանիքին:

ԳԵՐՄԱՆԻԱ Հարսանիքից հետո հարսը մի խումբ մարդկանց հետ կոտրում է տան սպասքը, իսկ փեսան ստիպված է լինում ամբողջը հավաքել: Վերջում էլ հարսը ստուգում է՝ արդյո՞ք ամեն ինչ մաքուր է արված:  Սա արվում է նրանց ընտանիքի ամրության համար: Որպեսզի ընտանիքը հարուստ լինի, հարսանիքին փեսայի գրպանը մի բուռ ցորեն են լցնում:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ Այստեղ հարսը պետք է հնազանդությունն ապացուցելու համար ցույց տա իր ուժը: Նա պետք է բարձրացնի եկեղեցու սունդուկի ծանր կափարիչը: Սրանով հարսի պարտավորությոևնները հարսանիքի ժամանակ չեն ավարտվում: Անգլիացի հարսնացուն հարսանիքի ժամանակ պետք է պարտադիր կրի  հին, նոր, պարտքով վերցրած և կապույտ իրեր: Սա համապատասխանաբար խորհրդանշում է հետագա երջանկություն, ամուր հիմք, երկարակեցություն և հնազանդություն:

 

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network