Իտալիայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է գրանցվել
INTERNATIONAL NEWSԿենտրոնական Իտալիայում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը` 4.5 մագնիտուդով, հայտնել է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք Հռոմից և 30 կմ դեպի արևմուտք Ասկոլի Պիչենո քաղաքից, որը տուժել է օգոստոսի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից, փոխանցում է Корреспондент-ը:
Միևնույն ժամանակ Հոնկոնգի Օդերևութաբանական աստղադիտարանը նոր երկրաշարժը գնահատում է 5.0 մագնիտուդ: Նրա հնարավոր հետևանքների մասին տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Իտալիայի կենտրոնում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով մահացել է առնվազն 294 մարդ, ավելի քան 400-ը տուժել են, բնակվելու վայրից զրկվել է ավելի քան 2.000 մարդ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



