Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է Տիգրան Ներսիսյանը այցելել քրեակատարողական հիմնարկ

LIFE

Երեկ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողի դատին հանձնեց նոր՝ բազմասերիանոց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը, որի ռեժիսորները Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանն են: Սերիալի հիմքում ընկած է սուրոգատ մոր թեման, բացի դա, ներկայացվում է երկու ընկերների մութ անցյալի պատմություն: Սցենարի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ համահեղինակը Էդուարդ Զորիկյանը:Life.panorama.am-ը զրուցել է սերիալի գլխավոր դերակատարներից մեկի՝ Տիգրան Ներսիսյանի հետ՝ նկարահանվելու առաջարկն ընդունելու, մարմնավորած կերպարի և այլ մանրամասների մասին:

«Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը միանգամից ընդունեցի, քանի որ ներկայացված բոլոր հանգամանքները և պայմանները դրական էին»,- ասաց Տիգրան Ներսիսյանը՝ մանրամասնելով, թե, այնուամենայնիվ, առաջարկն ընդունելուց ինչին է առաջին հերթին ուշադրություն դարձրել.

«Բոլորը գիտեն, որ կան մի քանի կետեր, որոնց որ ես ուշադրություն եմ դարձնում: Այդ կետերից ինձ համար ամենաառաջնայինը սցենարն է: Երբ  հեռուստասերիալի գեղարվեստական ղեկավար Ռոման Մուշեղյանը ծանոթացրեց ինձ հեռուստասերիալի սցենարին, այն ինձ միանգամից գրավեց և ես հաճույքով համաձայնեցի: Սերիալում նկարահանվելու կարևոր կետերից մեկը նաև այն կերպարն էր, որին ես պետք է մարմնավորեի»,- հստակեցրեց Տիգրան Ներսիսյանը:

Անդրադառնալով իր կերպարին՝ դերասանը նշեց, որ հեռուստասերիալի ձևաչափում առաջին անգամ հանդես է գալիս բացասական կերպարով.

«Նշեմ, որ դեռ նման դերով չէի ներկայացել: Այս անգամ իմ կերպարն ավելի բացասական երանգներով է: Ընդհանրապես, իմ մարմնավորած կերպարը սկզբից մինչև վերջ իր ընթացքով հուզող է և տրամադրող: Նա մարդ է, ով հասել է իր կյանքում ամեն ինչի, բայց դա արել է` խախտելով բոլոր տեսակի մարդկային և կյանքի օրենքները: Նա դա արել է անցնելով ամեն ինչի վրայով և դեռ պատրաստ է անցնել` հասնելու համար իր առջև դրված նպատակին. ամեն գնով, ամեն քայլով հասնել իր նպատակին, սա է հենց իմ կերպարի նկարագրություններից մեկը: Նրա դեպքում կարծես թե աստվածայինը, խղճի հանգամանքը, բարությունը պարզապես բացակայում են: Նույնիսկ իր ապրած տարիների ընթացքում արած բացասական երևույթների համար նա խղճի խայթ չի զգում, չի մեղանչում և շարունակում է նույն կերպ առաջ շարժվել: Կարծում եմ, որ այսօր մարդկային նման օրինակներ շատ կան»,- նշեց Տիգրան Ներսիսյանը:

Չցանկանալով բացել ավել փակագծեր՝ դերասանը պատմեց, որ ըստ սցենարի՝  իր կերպարի համար շատ կարևոր հանդիպում է տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գնում է գործնական հանդիպման իր գործընկերոջ մոտ, ում հետ, սակայն, հետագայում լուրջ խնդիրներ է ունենում:

«Բացի գործնական այդ հանդիպումից, կերպարս ունենում է նաև մեկ այլ՝ շատ տհաճ հանդիպում՝ կապված իր անցյալի հետ»,- ավելացրեց պրն. Ներսիսյանը:

«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի հիմքում մարդկային պատմությունն է: Այստեղ արծարծվում է փոխնակ մոր թեման, որը որ, ինչպես նշում է դերասանը, ներկայումս շատ արդիական է.

«Թեմա, որն այսօր մտել է մեր հասարակության, մեր կենցաղի մեջ: Պետք է անկեղծ լինեմ և նշեմ, որ հենց այս թեման էլ ինձ հուզեց, ինչպես նաև սցենարում իմ ուշադրությունը գրավեց երկու ընկերների մութ պատմությունը»,- շարունակեց Տիգրան Ներսիսյանը:

Ըստ նրա խոսքերի՝ տվյալ հեռուստասերիալը մարդու, մարդկայինի, կյանքի մասին է, թե ինչպիսին պետք է լինի մարդն իր վայրիվերումներով, իր բացասական և դրական կողմերով:

Անդրադառնալով իր խաղընկերներին՝ Տիգրան Ներսիսյանը ուրախությամբ նշեց, որ նրանցից բոլորն էլ պրոֆեսիոնալ և իրենց գործին գիտակ մարդիկ են.

«Պետք է ասեմ, որ ինձ համար շատ կարևոր էր, թե ովքեր են լինելու իմ խաղընկերները, այն դերասանները, որոնց հետ ես պետք է ստեղծագործական այս պրոցեսն անցկացնեի: Ինձ համար շատ ուրախալի էր, որ նրանցից բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ էին, ովքեր արդեն երկար տարիներ իմ ընկերներն են: Նրանցից են, օրինակ, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Քոչարյանը և այլն...»:

Իսկ թե առհասարակ որքանո ՞ վ է նա որպես դերասան կարևորում նախագծում հանդես եկող մյուս դերասանների մասնագիտական կրթությունը, Տիգրան Ներսիսյանը պատասխանեց.

«Իհարկե, ինձ համար այդ փաստը չափազանց կարևոր է, որովհետև դա մասնագիտության հարց է: Դերասանը պետք է պրոֆեսիոնալ լինի և բացի դա,երբ դու գիտես, որ դիմացինդ տաղանդավոր մարդ է, իր գործին տեղյակ մարդ է, դա ավելի է ոգևորում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ «Փոխնակ մայրը» սերիալում երիտասարդների աստղաբույլ կա, ինչը պակաս կարևոր չէ»:

Այն հարցին, թե ըստ իրեն՝ ո՞րն է տվյալ հեռուստասերիալի հաջողության գրավականը, Տիգրան Ներսիսյանը կրկին առաջ բերեց որակը.

«Ընդհանարապես, ոչ միայն սերիալի ձևաչափին, այլև նաև կինոյին, թատրոնին, առհասարակ, յուրաքանչյուր գործին պետք է մոտենալ ամենայն խստությամբ և լրջությամբ: Գիտեք, իմ խորին համոզմամբ, պետք չէ գնալ, այսպես ասած, ռեյտինգի հետևից: Դա պարտադիր պայման չէ, որովհետև հնարավոր է, որ այս կամ այն նախագիծը ունենա բարձր ռեյտինգ, բայց որակով զիջի: Հաջողության գրավականն առաջին հերթին պետք է լինի այն, որ ինչ եռանդով, տենչանքով, ուժով և աշխատասիրությամբ սկսել ես, այնպես էլ շարունակես և ավարտին հասցնես, որովհետև սերիալային գործունեությունը տևական աշխատանք է: Բնականաբար, նաև պետք է լինի որակ, գործին պրոֆեսիոնալ մոտեցում: Սա թիմային աշխատանք է, բոլորը` ռեժիսորը, սցենարիստը, դերասանները,  պետք է իրենց օղակներում աշխատեն, չթերանան»,- հավելեց դերասանը:

Խոսելով սերիալի ընթացքի մասին` Տիգրան Ներսիսյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, այն երկարաժամկետ է, բայց դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որքան ժամանակ այն կմնա հեռուստաէկրաններին.

«Սցենարի մի մեծ չափաբաժին արդեն պատրաստ է: Այս դեպքում ոգևորող է նաև այն հանգամանքը, որ դերասանները հնարավորություն ունեն ծանոթանալու իրենց դերերին, հնարավորություն ունեն տեղեկանալու, թե հետագայում ինչ զարգացում է ունենալու իրենց կերպարը: Դա ևս շատ կարևոր նախապայման է»,- Life.panorama.am-ի հետ իր խոսքը եզրափակեց դերասան Տիգրան Ներսիսյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board