Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը չի մասնակցել հոր հուղարկավորությանը
INTERNATIONAL NEWSԳյուլնարա Քարիմովան` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը, հնարավորություն չի ունեցել հրաժեշտ տալ իր հորը և ներկա չի եղել նրա հուղարկավորությանը, գրում է segodnya.ua-ն` fergananews.com-ին հղումով:
Արդեն ավելի քան 2 տարի նա գտնվում է տնային կալանքի տակ: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել նախագահի այրին` Տատյանա Ակբարովան և կրտսեր դուստրը` Լոլան:
Ուրբաթ երեկոյան Ուզբեկստանի իշխանությունները հայտնել էին Քարիմովի մահվան մասին: Նա մահացել է սեպտեմբերի 2-ին, հուղարկավորվել սեպտեմբերի 3-ին:
Երկրում սեպտեմբերի 3-ին եռօրյա սուգ է հայտարարվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



