Եվրահանձնաժողովի նախագահը համբուրել է Չինաստանի Կոմկուսի ղեկավարին
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը G20-ի առաջնորդների հանդիպման արարողության ժամանակ համբուրել է Չինաստանի Կոմկուսի ղեկավար Սի Ցզինպինին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ արարողակարգի համաձայն, Չինաստանի ղեկավարը Հանչժոյի Միջազգային ցուցադրությունների կենտրոնում դիմավորել է պետությունների ղեկավարներին, սեղմել նրանց ձեռքը եւ լուսանկարվել: Սակայն Յունկերը, ձեռքսեղմումից բացի, զգուշորեն գրկել է Չինաստանի ղեկավարին եւ համբուրել նրա այտը:
Սա գագաթաժողովի մամուլի կենտրոնում լրագրողների բուռն քննարկումների առիթ է դարձել:
Հետեւելով Յունկերին՝ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կրկնել գործընկերոջ արարքը եւ, ժպտալով, սեղմել է Սի Ցզինպինի ձեռքը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



