Բեյոնսեն նշում է ծննդյան 35-ամյակը. գեղեցկուհու TOP 5 լավագույն հիթերը
PHOTOԱմենագեղեցիկ, ամենահմայիչ, ամենատաղանդավոր ու ամենաարտիստիկ… համաձա՞յն եք, որ հենց այսպիսին է Բեյոնսեն՝ թխամաշկ երգչուհի, որն այսօր նշում է ծննդյան 35-ամյակը:
Դեռ մանկուց գեղեցկուհին մասնակցել է երգի եւ պարի տարբեր մրցույթների: Բեմի մասին երազող աղջնակն իր առաջին լուրջ քայլերն արել է 1990-ական թ-երի սկզբին՝ Destiny's Child խմբի կազմում: Խմբի պրոդյուսերը Մեթյու Նոուլզն էր՝ Բեյոնսեի հայրը, որն էլ համաշխարհային ճանաչման հասցրեց աղջիկներին: Իսկ որոշ ժամանակ անց Բեյոնսեն առանձնացավ խմբից եւ սկսեց սոլո կարիերա՝ նվաճելով համաշխարհային երգարվեստի ամենահեղինակավոր մրցանակները՝ ներառյալ Grammy-ին:
03 Bonny & Clyde համատեղ աշխատանքւից հետո Բեյոնսեի եւ ռեփեր Ջեյ Զիի միջեւ ծնվում է սիրավեպ, որը տարիներ անց ավարտվում է ամունությամբ: Այսօր հայտնի զույգը մեծացնում է դստերը՝ 4-ամյա Բլու Էյվիին: Նրանք նաեւ շարունակում են իրենց աստղային համագործակցությունը:
Բեյոնսեի TOP 5 լավագույն հիթերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան