Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքում հրդեհի հետ կապված 6 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԿիեւում «Ինտեր» հեռուստաալիքի շենքում տեղի ունեցած հրդեհի հետ կապված 6 մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտեր» հեռուստաալիքի շենքում հրդեհ է բռնկվել: Հեռուստաալիքը վազող տողով հաղորդել էր, որ հրդեհել են կայանի լրատվական ծրագրի տաղավարը, իսկ տանիքին աշխատակիցներ են, որոնք չեն կարողացել ժամանակին տարհանվել:
Ականատեսների տեղեկություններով՝ խմբագրության նախասրահ ծխանռնակ են նետել, սակայն ոստիկանությունը դժվարանում է ասել, թե ինչից է առաջացել երկրորդ հարկի հրդեհը: Ձերբակալվածների ինքնությունը հաստատվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



