Հալեպի փախստական հայ երեխաները... (ֆոտո)
LIFEՀալեպի փախստական հայ երեխաները... Այս տպավորիչ արխիվային լուսանկարը արված է 1926 թվականին Հալեպի հայկական գաղթակայանում, ուր ապաստանել էին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականները: Լուսանկարում հայ երեխաների շարքն է, և նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:
Լուսանկարի հեղինակը դանիացի անձնվեր միսիոներուհի, Հալեպի հայ փախստականների հետ կապված հումանիտար աշխատանքները համակարգող Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է՝ նա Կարեն Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը: Նման լուսանկարները Կարեն Եփփեն կցում էր իր նամակներին՝ Սիրիայում և այլուր ապաստանած հայ գաղթականների համար մարդասիրական օգնություն և քաղաքական կազմակերպություններից նյութական աջակցություն ստանալու նպատակով:

Ռուբեն Շուխյան
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



