Yerevan, 30.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Դանիային

SPORT

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ պարտվեց Դանիայի ազգային թիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման հենց մեկնարկից դանիացիները նետվեցին առաջ և ահռելի առավելություն ստացան:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մոտ խաղի հենց սկզբից ոչինչ չէր ստացվում. բացակայում էր թիմային խաղը, ֆուտբոլիստները գնդակը ստանալուն պես անմիջապես ուժեղ հարվածով առաջ էին ուղարկում կամ նվիրում էին մրցակցին: Այսպիսի խաղի պայմաններում հաջողությունը դանիացիներին ուղղակի չէր կարող չուղեկցել: Հանդիպման 18-րդ րոպեին նրանք հերթական գրոհը կազմակերպեցին, որի արդյունքում «Տոտենհեմ»-ի կիսապաշպան, Դանիայի հավաքականի առաջատար Քրիտիան Էրիկսենը տուգանային հրապարակից դուրս ընդունելով գնդակը, մեկ հպումով կատարած  հարվածով րավեց Արսեն Բեգլարյանի դարպասը:

Բաց թսղած գնդակից հետո էլ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում էին նույն խաղը ցուցադրել. մեր թիմի ֆուտբոլիստները ոչ մի կերպ չէին կարողանում դուրս գալ պաշտպանությունից և վտանգավոր գրոհ կազմակերպել: Առաջին խաղակեսի ընթացքում նախաձեռնությունը թելադրում էին միայն դանիացիները և մի քանի անգամ էլ կարող էին աչքի ընկնել, սակայն նոր գոլեր առաջին 45 րոպեների ընթացքում չարձանագրվեցին: Առաջին խաղակեսում, թերևս, Հայաստանի հավաքականւի միակ արդյունավետ գործողությունը եղավ հանդիպման 33-րդ րոպեին, երբ Արաս Օզբիլիսը, ստանալով գնդակը մրցա կցի տուգանային հրապարակի մատույցներում, փորձեց գրավել մրցակցի դարպասը, սակայն նրա հարվածից հետո հաջող խաղաց դանիացնիերի դարպասապահը: Արաս Օզբիլիսը, ով առաջին խաղակեսում ամենաակտիվ ֆուտբոլիստն էր Հայաստանի հավաքականի կազմում, այդ հարվածը կատարելու պահին վնասվածք ստացավ և փոխարինվեց 38-րդ րոպեին. նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գևորգ Ղազարյանը:

Երկրորդ խաղակեսում էլ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ոչնչով աչքի չէին ընկնում: Դանիացնիերը շարունակում էին տիրել խաղային և տարածքային նախաձեռնությանը: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները նետվեցին առաջ և անընդհատ գրոհներ էին կազմակերպում, իսկ մեր հավաքականի ֆուտբոլիստները շարունակում էին աչքի ընկնել միայն գնդակը որքան հնարավոր է հեռու ուղարկելով: Դանիացիները մի քանի անգամ էլ շատ վնտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն նրանց գոլ հեղինակել չհաջողվեց միայն Հայաստանի հավաքականի դարպասպահ Արսեն Բեգլարյանի հիանալի խաղի շնորհիվ:

Հանդիպման 71-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին: Տուգանային հրապարակում մրցակցի նկատմամբ կանոնները խախտել էր Հովհաննես Համբարձումյանը: Գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, սակայն նրա հարվածը և հետ մղելուց հետո հետևած հարվածը չեզոքացրեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով ողջ հանդիպման ընթացքում լավագույնն էր Հայաստանի հավաքականի կազմում:

Հանդիպման 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շատ լավ հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու համար: Դաշտի կենտրոնում դանիացիները կորցրեցին գնդակը, ինչի հետևանքով մեր ֆուտբոլիստները վտանգավոր գրոհի հնարավորություն ստացան, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Մարկոս Պիզելին հապաղեց ու կորցրեց գոլ հեղինակելու հրաշալի հնարավորությունը:

Խաղի մնացած ժամանակահատվածում դանիացնիերը վստահորեն վերահսկում էին խաղը և ոչ մի հնարավորություն չտվեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Խաղն ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով՝ օգուտ Դանիայի ազգային հավաքականի:

 

 

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects