Ձորաղբյուրի պահածոների գործարանի հրդեհը բռնկվել էր չշահագործվող պահեստում
SOCIETYՁորաղբյուրի պահածոների գործարանի հրդեհը բռնկվել էր չշահագործվող պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 200 քառ.մ կենցաղային աղբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշվ ած է. «Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանի չշահագործվող պահեստում այրվում է կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



