Սելֆի անելու պահին երկու դպրոցականներ կամրջից ցած են ընկել
SOCIETYՌուսաստանում՝ Կազանում, սելֆի անելու պահին երկու դպրոցականներ ավտոմոբիլային կամրջից ընկել են երկաթգծային ճանապարհի վրա:
Ընկնելու ժամանակ դեռահասները դիպել են բարձրավոլտ լարերին, որի հետեւանքով 14-ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ այրվածքներով ու կոտրվածքներով, իսկ 17-ամյա երիտասարդն ուղեղի ցնցում է ստացել եւ որովայնի բութ վնասվածք։ Բժիշկները նրանց վիճակը ծայրաստիճան ծանր են գնահատում, հայտնում է LifeNews-ը։
Օգոստոսի 25-ին Պրիմորյեում Տոմսկի դպրոցականներից մեկը ընկել է 30-մետրանոց ժայռից, երբ փորձում էր սելֆի անել։ 15-ամյա աղջիկը տեղում մահացել էր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



