Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականի անդրադարձը Տիգրան Համասյանին

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Կա տնային պայամններում նկարահանված մի տեսագրություն, որտեղ երեք տարեկան Տիգրան Համասյանը Հայաստանում գտնվող իր գյողական տանն է։ Նա հանրահայտ «Black Sabbath» ռոք խմբի «Paranoid» երգն է լսում և ձևացնում, իբրև նվագում է խաղալիք կիթառի վրա։ «Մինչև օրս ես սիրում եմ կիթառը և եթե կարողանաի անթերի նավագել սովորեի 2 տարվա ընթացքում, ապա կթողնեի դաշնամուրը և կզբավեի միայն կիթառով։ Միշտ էլ ցանկացել եմ ծանր ռոք կատարող խմուբում գլխավոր կիթառիստ լինել։», - ասել է Համասյանը։

Բարեբախտաբար, ծանր ռոքի կորուստը ջազի համար մեծ ձեռքբերում է դարձել։ Արդեն 28 տարեկանում, այս փոքրիկ և չարաճճի ամերիկահայը ամենապահանջված ջազ դաշնակահարն է, ում ելույթների ժամանակ դահլիճները ամբողջովին լեցուն են լինում և ով գովեստի խոսքերի է արժանանում այնպիսի վարպետների կողմից, ինչպիսիք են Չիք Քորեան, Բրեդ Մեհլդաուն, և Հերբի Հենքոքը(վեջինստ հայտարաել է , - «Տիգրան, դու արդեն իմ ուսուցիչն են։»)։ Սակայն Համասյան համոզված չէ, որ ջազ է նվագում։ «Ես կարծում եմ որ դա ջազ է, եթե նայենք իմ իմպրովիզացիաների տեսանկյունից, սակայն այդ իմպրովիզացիանեի հիմքում ընկած է Հայկական ժողովրդական երաժշտությունը։»

Համասյանի երաժշտական նախասիրությունները չափազանց բազմազան են և ներառում են գրեթե ամեն ինչ։ Նա ուսումնասիրում են հայկական, սկանդինավյան և հնդկական ժողովրդական երաժշտությունները, ինչպես նաև դասական երաժշտություն՝ ամենաբարձր մակարդակաով (Ըստ տիգրանի, ջազ դաշնակահարի համար շատ օգտակար է Բախ կամ Շոպեն նվագելը), իսկ իր iPod –ի մեջ Տիգրանն ունի ժամանակակից հիփսթերական երգեր՝ J Dilla, Flying Lotus, Radiohead, Sigur Ros, Skrillex, և մեծ քանակությամբ ծանր ռոք։

Բայց Տիգրանի հեղնիակած երաժշտությունը նման չէ վերը նշավծներից և ոչ մեկին։ 2000 հոգանոց լեփ լեցուն դահլիճի համար տիգրանը 90 րոպե շարունակ կատարել է Արևելյան ուղղափառ օրներգերի նուրբ, իմպրեսիոնիստական տարբերակը, ինչից հետո կտրուկ անցում է կատարել էլեկտրո երաժշտությանը՝ նվագելով Քեյթ Ջարեթ –նի հատկանշանակ մեդիտատիվ երաժշտություն և ջազ – ռոք խառնուրդ։

«Ես տարբեր ժանրերի երաժշտություն եմ լսում և ամբողջովին խորանում եմ յուրաքանչյուր ժանրի մեջ՝ մինչև հաջորդին անցնելը, սակայն մշտապես փորձում եմ վերականգնել իմ ողջ խանդավառություն՝ որևէ ժանրի վերադառնալու ժամանակ», - ասել է Համասյանը։ Վերջին 18 ամիսների ընթացքում Տիգրանը համագործակցե է հնդիկ թմբկահար Թիլոկ Գուրտուի, թունիսեցի ուդ նվագող Դհաֆեր Յուսուֆի և ամերիկահայ Սերժ Թանկյանի հետ։  

Համասյանը ծնվել է հայ – թուրքական սահմանին գտնվող Գյումրի Քաղաքում։ Իր ծնողներից և ոչ մեկը երաժիշտ չի եղել (հայրը ոսկերիչ է եղել իսկ մայրը՝ հագուստի դիզայներ) և նա մեծացել է հոր՝ ծանր ռոքի հավաքածուի երգերը լսելով, մասնավորապես՝ Led Zeppelin, Black Sabbath, Deep Purple և Queen։ Արդեն 3 տարեկան հասակում նա արդեն պարզ նվագներ էր նվագում տան դաշնամուրով իսկ 6 տարեկան հասակում արդեն ընդունվել էր երաժշտական դպրոց։  «Մենք կարող ենք միայն երախտապարտ լինել ԽՍՀՄ –ին՝ ուսուցնման դասական համակարգի համար», - ասել է Տիգրանը, - «Այն տարիներին բոլորը տանը դաշնամուր ուներին՝ անկած նրանից նվաում էին, թե ոչ»։ 9 տարեկան հասակում նա արդեն սկսել էր խորազուզվել ջազի մեջ և նույնիսկ ելույթներ ունենալ տարածաշրջանի խմբի հետ՝ որպես երգիչ։ «Ես տարօրինակ և տաղանդավոր երեխա էի, ով կարողանում էր մի քանի ստանդարտ և մեկ «Beatles» -յան երգ երգեի», - կատակում է Տիգրանը։

Պտանեկության տարիներին նա անցել է ջազի «բիփոփ» տեսակից և սկսել փորձարկումներ անել հայ ժողովրադական երաժշտության հետ։ «Իմ նպատակն էր միախառնել ժողովրդական մեղեդիները ջազի հետ» - ասում է նա և շարունակում, - «Իմ առաջին փորձերը ուղղակի սարսափելի էին։ Բանն այն է, որ ժողովրդական երաժշտությունը երանգային է՝ առանց ակորդային փոփոխությունների։ Եվ ես փորձում էի հարմոնիաներ գտնել երաշտության համար, որը չպետք է ունենա հարմոնիաներ։ Դա շատ բարդ է»։ Շատ քիչ հայ երաժիշտներ են փորձել անել նույնը, սակայն Տիգրանի համար ոգեշնչում էին դարձել հայ դասականներ Ավետ Տերտերյանը և Առնո Բաբաջանյանը, ովքեր հայկական ժողովրդական երաժշտությունը անհավանական մակարդակի էին բարձրացրել։

16 տարեկան հասակում Տիգրանը մեկնել է Կալիֆորնիա սովորելու և մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Շատ արագ նա կորողացել է կապ հաստատել այնտեղի ջազմենների հետ և ձայնագրել իր առաջին ալբոմը 18 տարեկանում։ Իր վերջին՝ հինգերորդ ալբոմը ներառում է Համասյանի դաշնամուր, հյնչյունային երգ, ջազ – ռոք և էլեկտրո։ Հայ ժողվրդական երգերից մեկը վերածված է «dubstep» -ի, իսկ մեկ այլը նմանեցված է Sigur Ros –ի աշխատանքներին։ Եվ չնայած որ աշխատանքները չափազանց թանկարժեք են, արդյունքը շատ պարզ և գեղեցիկ են։

«Ես բարդության մեկական շեր էի ավելացնում ալբոմներից յուրաքնաճյուրում։ Շատերը կարող են բարդ երաժշտություն գրել կամ շատ գործիքներով արագ նվագել, սական երաժշտական մասը կայանում է նրանում, որ կարողանաս դա հնչեղ դարձնել» , - ասել է Համասյանը։ Սա անելու համար Տիգրանը շատ հաճախ երգում է՝ նվագելուն զուգահեռ։ Լինում են նաև այն պիսի դեպքոր, որ նա բիթբոքս նվագի իր գործերի հետ։ «Երբ ես սոլո եմ կատարում, ես ինձ չեմ համարում դաշնակահար. Ինձ մտքում այդ պահին ես կիթառահար կամ ջութակահար եմ» - ասել է Տիգրանը։

Վերջին մեկ տարին Տիգրանը մեծապես անցկացրել է Հայաստանում, ինչի պատճառով էլ ավելի է սիրահարվել հայկական ժողովրդական երաժշտությանը։ «ժողովրդական երաժշտությունը արտահայտման առաջին ձևն է։ Այսօր դուք պետք է ինչ –որ հատուկ ունակություն ունենաք՝ երաժիշտ լինելու համար, սակայն առաջ դա այդպես չէր։ Յուրաքանչյուր գործողություն ուներ իրեն հարմար երաժշտությունը. նույնիսկ կանանց աշխատանքի մասին երգեր կան, որոնք նկարագրում են գործի բոլոր մանրուքները։ Երբ գնում էք Հայաստանի շրջաններ, կարողանում էք տեսնել թէ ինչպես են մարդիկ պահի ազդեցության տակ երգում։ Դա ուղղակի հիանալի է, դա նման է երաժշտության ծնունդին նայելուն» ։

 

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG