Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Անի Բայաթյանը՝ երկարատեւ լռությունից հետո հեռուստաէկրաններ վերադառնալու մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երկարատեւ էկրանային լռությունից հետո դերասանուհի Անի Բայաթյանը կրկին հեռուստէկրաններին է հայտնվել: Օրերս մեկնարկած «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի շրջանակում Անի Բայաթյանը կմարմնավորի հանցագործ կնոջ, ով հայտնվել է բանտում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Անի Բայաթյանը պատմել է ոչ միայն իր մարմնավորած հերոսուհու, այլեւ նկարահանվելու առաջարկը ընդունելու պատճառների եւ վարձատրության մասին:

Ինչպես Անին նախորդ հարցազրույցների ժամանակ էր նշում՝ վերջին տարիներին իրեն հայկական սերիալներն այնքան էլ չէին գոհացնում ու դա էր պատճառը, որ դերասանուհին հաճախ էր մերժում դրանցում նկարահանվելու առաջարկները: Հետաքրքրվելով, թե ինչն է պատճառ դարձել այս անգամ ստացած առաջարկը չմերժելու համար, Անին պատմեց.

«Նախ պետք է ասեմ, որ չգոհացնել ասելով միշտ նկատի եմ ունեցել այն, որ այսօր ինչ-ինչ պատճառներով ավելի շատ նկարահանվում են մասնագիտությամբ ոչ դերասաններ, ինչը իրական դերասանների համար մեծ բարդություններ է ստեղծում հենց նկարհանման հրապարակում, էլ չասեմ, որ էապես ազդում է տվյալ արտադրանքի որակի վրա: Ինչ վերաբերվում է այս սերիալում նկարահանվելու առաջարկը ընդունելուն, ապա նշեմ, որ այդ հարցում մեծ նշանակություն ունեցավ սերիալի սցենարի համահեղինակը՝ Ռոման Մուշեղյանն, ում հետ ոչ միայն գործընկերներ ենք, այլեւ մանկության ընկերներ: Այս առաջարկը ընդունելուս հարցում Ռոմանի ազդեցությունը իսկապես մեծ էր, բացի դա, ինձ շատ հետաքրքրեց սերիալի թեման, որը պատմում է սուրոգատ մոր մասին: Թեման նուրբ է, շատերի համար անգամ ոչ այնքան հասկանալի, այնպես որ հուսանք, որ սերիալը ինչ-որ իմաստով ճանաչողական նշանակություն կունենա»:

Իր կերպարի մասին խոսելիս՝ Անին նկատեց, որ ապագա զարգացումներին ինքն էլ տտեղյակ չէ, բայց իր հերոսուհու էությունն արդեն ընկալել է.

«Մարմնավորում եմ հանցագործ կնոջ, ով հայտնվել է կանանց գաղութում: Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչ զարգացումներ կունենա կերպարս, սակայն մի բան պարզ է՝ իմ հերոսուհին մեծ ազդեցություն ունի բանտում մտերմացած ընկերուհու վրա, նա անընդհատ փորձում է ընկերուհուն ճիշտ ուղիները մատնացույց անել եւ օգնել: Միանշանակ ասել, որ իմ հանցագործ հերոսուհին բացասական կերպար է, ինչ խոսք, սխալ կլինի, քանի որ հետագա զարգացումները գուցե հակառակն ապացուցեն»,- նշեց դերասանուհին ու պատմեց կերպարի մարմնավորման հետ կապված դժվարությունների մասին.

«Միշտ եմ ասել՝ ոչ մի կերպար էլ հեշտ չէ մարմնավորել, որովհետեւ ուղնուծուծով դերսան լինելու դեպքում պետք է ամեն մանրուք հաշվի առնել: Սերիալում խաղալն էլ ավելի դժվար է, քանի որ դերի ընկալման ու մանրմնավորման համար ժամանակը քիչ է, արդյունքում օգնության է հասնում պրոֆեսիոնալիզմը: Այս կերպարս ճիշտ մամնավորելու համար ներդրել եմ ողջ ուժերս՝ փորձել եմ իրականում նման կանանցից որոշ բաներ վերցնել, հասկանալ նրանց հոգեբանությունն ու հենց նրանց խաղալ: Դժվարությունս միայն մի բանի հետ է կապված՝ բանտախցում հայտնված կինը պետք է խոսի համապատասխան լեքսիկոնով, ինչը իրական Անի Բայաթյանից շատ հեռու է: Ինձ դժվար դերասանական խաղին, միմիկաներին զուգահեռ ասել օրինակ «սռոկ ադբիտ անել» եւ նման այլ բառեր: Իրականում այդ լեքսիկոնից հեռու մարդուն դժվար է դա յուրացնելը, բայց ես ամեն ինչ անում եմ, որպեսզի նախ ինքս իմ խաղից հաճույք ստանամ, հետո նաեւ հեռուստադիտողին ճիշտ ներկայանամ: Առհասարակ, կյանքում առաջնորդվում եմ հետեւյալ սկզբունքով՝ «Ինչ էլ որ անեմ, պետք է լավն անեմ, քանի որ վատն այսպես, թե այնպես կստացվի»»:

Հետաքրքրվելով, թե Անի Բայաթյանը գո՞հ է արդյոք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում խաղալու դիմաց իր վարձատրությունից, դերասանուհին պատասխանեց՝ անդրադառնալով ավելի խորքային խնդիրներին.

«Իհարկե, ցանկացածս էլ կարող ենք միլիոններով գնահատել մեր աշխատանքը, բայց ժլատությունը լավ բան չէ, միաժամանակ, այսօր շատ դժվար է դարձել ապրելը, որովհետեւ ամեն բան թանկացել է ու երբեմն հասարակ թվացող հաճույքներից օգտվելը շռայլություն է թվում: Հաշվի առնելով այդ խնդիրները, իհարկե, քիչ է դերասանի վարձատրությունը: Այս խնդիրը էլ ավելի ցավոտ է, երբ պրոֆեսիոնալ ու իրական մասնագետ դերասաններն ու ոչ դերասանները վարձատրվում են միեւնույն չափի գումարով: Միաժամանակ՝ չեմ էլ կարող չնշել, որ սերիալները շատ դերասանների համար ուղղակի փրկություն են, քանի որ թատրոնի վարձատրությունն ավելի շատ աղքատավարձ է, քան աշխատավարձ»,- հավելեց նա:

Անդրադառնալով Անիի 5-ամսյա դստերը, դերասանուհին մեծ ոգեւորությամբ պատմեց ոչ միայն կրտսեր, այլ նաեւ ավագ դուստրերից.

«Փոքրիկիս խնամքով մեծամասամբ զբաղվում ենք ես ու մեծ աղջիկս՝ Վիոլան: Ուրախ եմ, որ մեր տանը չբախվեցինք մեծ աղջկաս խանդային դրսեւորումներին, քանի որ տարիքային մեծ տարբերությամբ երեխաներ ունենալը հաճախ հանգեցնում է նման խնդիրների: Կարծում եմ՝ որպես մայր ես կարողանում եմ հավասար ուշադրություն ու սեր տալ երեխաներիս: Ես անգամ սերիալում նկարահանվելուց առաջ պայմանավորվեցի կազմակերպիչների հետ, որպեսզի զբաղվածությունս մեծ չլինի, քանի որ ինձ համար մայրական սերն ու խնամքը շատ ավելի կարեւոր են, քան նկարահանումները»,- հավելեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”