Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին եւ ընդհանուր գործերի գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը: Քվեարկությունն անցկացվել է Եվրախորհրդարանի դահլիճում:Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Քվեարկությունը կրում է հանձնարարական բնույթ: Առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչպես նաեւ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
Եվրոպական հանձնաժողովը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՄ խորհրդին էր հանձնարարել արագ կարգով վերանայել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



