Հոլանդական ոստիկանությունը 42-ամյա թուրքի է ձերբակալել՝ սպառնալիքների կասկածանքով
INTERNATIONAL NEWSՀոլանդական ոստիկանությունը 42-ամյա թուրքի է ձերբակալել՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված սպառնալիքների կասկածանքով, որը Նիդեռլանդների թուրքական համայնքում լարվածություն է առաջացրել: Այս մասին գրում է Reuters-ը:
Ձերբակալվածը՝ թուրքական ծագումով Հոլանդիայի քաղաքացի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներից է: Նրան կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ նմանատիպ 150 բողոքի շուրջ հետաքննություն է տարվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ոստիկանությունում չեն բացառում նոր ձերբակալությունների հնարավորությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



