Ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում անգամ հայտնի պաշտոնյաները, գործարարները .«Հրապարակ»
ECONOMICS«Երկրի սոցիալ-տնտեսական վիճակն անդրադառնում է շինարարությունների վրա։ Ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում անգամ հայտնի պաշտոնյաները, գործարարները։ Տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Արմենուհու կողմից կառուցվող սպորտային մեծ համալիրի շինարարությունը կանգ է առել։ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարևանությամբ կառուցվող համալիրը նախատեսված էր բացել հունիսին, սակայն ապրիլյան պատերազմը խառնեց խաղաքարտերը։ Ռուբեն Գևորգյանի երդվյալ ազատամարտիկների միությունը ևս մեկնել էր Արցախ, այդ պատճառով շինարարական աշխատանքները դանդաղել էին, ապա՝ դադարեցվել, ֆինանսական միջոցները չէին բավարարում։ Ասում են՝ գումար գտնելուն պես շինարարությունը կվերսկսվի։ Նշենք, որ սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ ժամանակակից տեխնիկայով, սերֆինգի հնարավորություններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։