Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Այսօր Խոյերին ձգում է վտանգը. Սեպտեմբերի 6-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Այսօր Խոյերին ձգում է վտանգը: Ցանկություններն ավելի ուժեղ կդառնան, զգացմունքները՝ կրքոտ, իսկ ինքնատիրապետումը և օբյեկտիվությունը կարող են չբավականացնել: Գործնական պլանում իրավիճակը նույնպես չի տրամադրում սառնասրտության. կարելի է գերագնահատել շահույթը և թերագնահատել ռիսկը: Լավագույն օրը չէ անձնական նախաձեռնությունների, կարևոր ծանոթությունների համար: Գերազանց արդյունք կտա սահմանված շրջանակներում բարդ աշխատանքը:

Ցուլ

Շրջակա մթնոլորտը կարող է Ցուլերին դրդել բարձր զգացմունքայնության, ընկալունակության, զգայունակության: Հնարավոր է անբացատրելի ձգտում որոշ մարդկանց: Վատ օր չէ անձնական ժամադրության համար, սակայն արժե պատրաստ լինել, որ զգացմունքների տոնը և աստիճանը թելադրելու է զուգընկերը: Գործնական հարաբերություններում պետք կգա կյանքի իմացությունը, մարդկային բնույթի ըմբռնումը: Չարժե մրցակցել նրանց հետ, ովքեր այս պահին ձեզանից ուժեղ են:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում ապավինել տրամաբանությանը: Որոշ իրադարձություններ, հարաբերություններ, հանգամանքներ իռացիոնալության, երբեմն նաև խորհրդավորության տարրեր կպարունակեն: Այս օրը բարդ առաջադրանքների լուծման համար է: Դրանցից հաջողությամբ գլուխ հանելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է ձեր մեջ բորբոքել զգացմունքները: Կարևոր օր է, եթե կենդանիներ եք պահում կամ աշխատում եք դրանց հետ:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր հոգևոր և ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեն: Օրը տրամադրում է ուժեղ զգացմունքների, որոնցով աստղերը խորհուրդ չեն տալիս կիսվել առաջին հանդիպածների հետ: Եթե ձեր կողքին չկա մեկը, ով կարող է կիսել ձեր ապրումները, ավելի լավ է կրքերի ավելցուկը ներդնել ստեղծագործության մեջ: Ֆիզիկական ջանքերն այսօր այնքան կարևոր չեն, որքան տրամադրվածությունը և հավատը: Ձեզ կարող է գրավել էկզոտիկ հոբբի կամ հանգստի տեսակ:

Առյուծ

Շառ Առյուծների ուշադրության կենտրոնում այսօր կհայտնվի տնային իրադրությունը: Կախված իրավիճակից՝ այն կարող է դառնալ մտորումների, հիշողությունների, ապրումների առիթ, անհանգստության աղբյուր, գործողությունների խթան: Բացառված չէ, որ մեծ դերակատարություն ունենան նյութական գործոնները, մտերիմների հետ ինչ-ինչ ռեսուրսներով փոխանակումը: Որոշ Առյուծներ չափից դուրս էմոցիոնալ կլինեն:

Կույս

Կույսերն այսօր զգացմունքային են, ինչը, սակայն, չի թուլացնում նրանց ինտելեկտի սրությունը: Արդյունավետ են հիշողությունները, նախկին վայրերին, մարդկանց, մտորումներին, քննարկումներին վերադարձի ցանկացած ձև: Երաժշտական, ճանապարհային, կենցաղային և այլ տպավորություններ հաջողությամբ կլրացնեն միմյանց: Օրը հարմար է ուսումնասիրությունների, խորհրդատվությունների համար: Շփման կարիքը չի նշանակում շատախոսություն:

Կշեռք

Կշեռքների ճաշակներն այսօր կարող են հեռու լինել ստանդարտներից, իսկ երբեմն՝ յուրօրինակ և քմահաճ: Անձնական ոճի որոնումները կարող են տանել վայրեր, որտեղ սովորաբար հազվադեպ եք լինում: Հնարավոր է հետաքրքրություն ձեռագործ աշխատանքների, թալիսմանների, այլընտրանքային բժշկության բաղադրատոմսերի նկատմամբ: Հնարավոր են խոհարարական հետաքրքրություններ: Ձեր աչքին կարող է ընկնել հազվագյուտ բան, որը վաղուց անհաջող կերպով փնտրում էիք:

Կարիճ

Կարիճներն այսօր չափազանց գրավիչ են շրջապատի համար, սակայն հակված չեն հոգին բացել բոլորի առջև: Հոտառությունը կօգնի ձեզ համապատասխան զրուցակիցներ ընտրել և հեշտությամբ ճանաչել նրանց, ովքեր ձգտում են խաղալ ոչ ձեր թելադրած կանոններով: Հիանալի օր է հին ընկերների հետ հանդիպման համար, ովքեր կես բառից հասկանում են ձեզ, և ում հետ հիշելու բան ունեք: Օրը հարմար է նաև ինքնաուսումնասիրման, մեդիտացիայի, օրագիր վարելու համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր խորհուրդ է տրվում հրաժարվել հանրային ելույթներից, բաց միջոցառումների, տոների մասնակցությունից: Արժե քննադատորեն մոտենալ նոր ծանոթություններին, ստացվող առաջարկներին: Իրադրությունը տրամադրում է մասնավոր զրույցների, փակ խորհրդակցությունների, տեքստերի, փաստաթղթերի, օրագրերի, հետազատությունների արդյունքների հետ խորացված աշխատանքի: Հնարավոր է հետաքրքրություն աղոթքների և մեդիտացիայի նկատմամբ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր խթան կլինի անսովոր զգացմունքը կամ ուժեղ հետաքրքրությունը: Եթե հետաքրքրվածությունը բացակայում է, շատերը կարհամարհեն հաջող հնարավորությունը, և իզուր: Գերազանց պահ է ձեզ համար կարևոր ուղղությամբ առաջընթացի համար: Աստղերը ձեզ հնարավորություն են տալիս, որպեսզի կարողանաք ավելի լիակատար բացահայտել ձեր տաղանդները, բավարարել հետաքրքրասիրությունը, ձեզ վրա հրավիրել անհրաժեշտ մարդկանց ուշադրությունը:

Ջրհոս

Ջրհոսների ռացիոնալիզմն այսօր զիջում է զգացմունքներին, երևակայությանը կամ հետազոտական ազարտին: Սուր հետաքրքրությունը կարող է հարմարավետության և անվտանգության պահանջից ուժեղ լինել: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել սթափ և կենսական կարևորություն չտալ անկարևոր բաներին: Չարժե գրավվել վնասակար և վտանգավոր ուղղություններով, տրվել գայթակղություններին: Խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել զգացմունքների ազդեցության տակ:

Ձկներ

Ձկների համար օրը հաջող է, սակայն ձանձրույթի հավանականություն կա: Ինչ-որ բան պետք է գրավի ձեր հայացքը, դիպչի ձեր զգացմունքներին, արթնացնի երևակայությունը: Ձեր ուշադրությունը գրավել, զգացմունքային և մտավոր հետաքրքրությունը խթանել կարող է ինչ-որ անսովոր, հատուկ բան: Դա կարող է լինել հրապուրիչ առաջարկություն, յուրօրինակ տեսություն կամ աշխարահայցք: Հնարավոր է հետաքրքրություն արտասահմանյան իրողությունների նկատմամբ:
 

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee