BMW-ն 8 մետր գլորվել է եւ գլխիվայր ընկել ծառերի մեջ. 3 վիրավորների վիճակը կայուն ծանր է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սեւան- Ճամբարակ ճանապարհահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհին BMW մակնիշի 70 PQ 799 պետհամարանիշի (վարորդ՝ 40-ամյա Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ, գլորվելով գլխիվայր, ընկել ծառերի մեջ։
Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ 38-ամյա Ա. Թ.-ին, 27-ամյա Ա. Ա.-ին եւ 40-ամյա Ա. Խ.-ին ու մոտեցրել շտապօգնության մեքենային, որոնք տեղափոխվել են Սեւանի ԲԿ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



