Հուսամ, որ փորձը փորձանք չի դառնա. Սարգիս Գրիգորյան
PHOTOTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն այս անգամ զրուցել է դերասան Սարգիս Գրիգորյանի հետ: Պարզվում է, որ դերասանն այս ամռանը չի հասցրել վայելել հանգիստը, քանի որ ստեղծագործական բուռն փուլում է եղել:
«Գալիս է մի շրջան, երբ կապ չունի ամառ է, թե ձմեռ, եթե կա աշխատանք, ապա պիտի աշխատես: Ստացվեց այնպես, որ միանգամից մի քանի ֆիլմերի առաջարկ ստացա ու այս տարի նախընտրեցի աշխատել և հանգիստը թողնել մյուս տարվան: Նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմում, որի առաջին ցուցադրությունը կլինի սեպտեմբերի 15-ին»,-ասաց դերասանը:
«3+2 կիլոգրամ» այսպես է կոչվում, այն գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր կերպարներից մեկը մարմնավորել է Սարգիսը:
«Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Կորյուն Մայիլն է, որն իմ ընկերն է: Առաջարկեց, որ իր ֆիլմում ես էլ մասնակցություն ունենամ: Առաջին փորձս է հումորային ժանրում: Հուսամ, որ փորձը փորձանք չի դառնա: Մի քիչ կասկածում եմ ու մինչև էկրանին չտեսնեմ չեմ կարողանա խոսել, այն մասին, թե որքանով է հաջողվել կերպարս: Ըստ Կորյունի՝ կերպարս հաջողվել է: Ֆիլմում մարմնավորել եմ Տուզի կերպարը: Հերոսս քրեական հեղինակություն է, բայց մոտեցումները հումորային երանգով են: