Հայաստանից արտաքսվել է 2 օրենքով գող (լուսանկարներ)
SOCIETYԼՈՒՐԵՐ.com-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր են արտաքսել օրենքով գողեր՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, և 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ:
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս քաղաքական նկրտումներ են դրսևորել և գողական աշխարհի միջոցով ցանկացել են ներգրավվել առաջիկա ընտրական պրոցեսների մեջ, որը կանխվել է այս կերպ:
Նշենք, որ թե’ Ալոն, թե’ Քոնչն ակտիվ ներգրավված են Հայաստանի քրեական իրադարձությունների մեջ և լուրջ դերակատարում ունեն քրեակատարողական հիմնարկներում կատարվող իրադարձություններում: Այսպես ասած՝ համարվում են «ակտիվ գողեր»:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես այս լուրը դեռ չի հաստատել:
Ալո

Քոնչ

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



