Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Հեռուստատեսային նախագծեր, երեկոյան աշխատանք ու ընտանիք. Լայանայի գլխապտույտ առօրյան

LIFE

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը բավականին բովանդակալից զրույց է ունեցել երգչուհի Լայանայի հետ:

 Ի՞նչ նոր նախագծի է մասնակցելու երգչուհին, ինչպե՞ս է կարողանում համատեղել կարիերան և տնային տնտեսությունը, այս և մյուս հարցերի պատասխանները զրույցում:

  -Վերջին ժամանակաշրջանում երգչուհի Լայանան լուռ է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը:

 -Բոլորը հարցնում են, թե ինչու չկա նոր տեսահոլովակ, իսկ դրա բացակայությունը բացատրված է նրանով, որ ամբողջ ամառ նկարահանվել եմ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ամենակարող երգիչ» նախագծում: Հեռուստատեսային այս հարթակում մրցում են ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով և այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչև հայրենասիրական և միջազգային կատարումներ, շանսոնից մինչև երևանյան երգեր: Իսկ թե որքանով ենք մենք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամները և հեռուստադիտողը:

  

 -Գիտենք, որ ժուրիի անդամներն են Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը և հրավիրյալ ժյուրիներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան: Դժվար չէ աշխատել նման խստապահանջ մարդկանց հետ:

 -Պիտի ասեմ, որ իսկապես դժվար է, քանի որ նրանք իսկապես խստապահանջ են: Անհամեստ չթվա, բայց երևի այս նախագծում ամենահայտնիներից մեկը ես եմ և ժուրիի անդամների այդ աստիճան քննադատությունները վրաս ազդել էին: Այս ամենին էլ հուզմունքն էր գումարվել, բայց հետո անցավ ամեն ինչ: Հեռուստադիտողը ևս մասնակցելու է քվեարկությանը: Հուսամ ամեն ինչ լավ ավարտ կունենա: Ամբողջ ամառ ջանացել եմ և հուսամ հեռուստադիտողի կողմից կգնահատվի:

 

 

 -Փաստորեն ամառային հանգստից զրկվե՞լ եք:

 -Չնայած այն բանին, որ հանգիստը շատ եմ կարևորում, բայց չհասցրի այս տարի:  Աչքս մնաց ծովի ճանապարհին: Երևի հանգիստը կմնա մյուս տարի: Նախագիծն էլ, որ ավարտվի էլի չեմ կարողանա հանգստի գնալ, քանի որ երեկոյան ակումբում եմ աշխատում ու օրս գերծանրաբեռնված է անցնում:

  -Հեռուստատեսային նախագծեր, երեկոյան աշխատանք ու ընտանիք: Հաջողվո՞ւմ է համատեղել:

 -Ես իսկապես համատեղում եմ: Ինձ համար բացարձակ առաջնային է ընտանիքս: Երբ ունես երեխա ու զգում ես դրա քաղցրությունն ու կարևորությունը, ապա բոլոր գործերը դառնում են երկրորդային, բայց զուգահեռ ուժ ես ունենում ամեն ինչ մեկում անելու: Մշտական աշխատանքս երեկոյան է և ես մինչ ժամը 7-ը ժամանակս ամբողջությամբ նվիրում եմ աղջկաս: Բալիկս դայակ ունի, բայց փորձում եմ ամեն ինչ ես անել: Այսօր նույնիսկ տոլմա եմ պատրաստելու, քանի որ ինձ հյուր է գալու սիրելի սկեսուրս:

  

 -Երգչուհի Լայանան, մինչ ամուսնական կյանքն էլ էր կարողանո՞ւմ կառավարել տնային տնտեսությունը:

 -Այնպես էր ստացվել, որ մայրս հաճախ էր բացակայում ու ես ինքնաբերաբար դարձել էի ինքնուրույն: Փոքր ժամանակվանից էլ այդպիսին եմ եղել: Միշտ անելիքներս իմացել եմ: Համաձայն եմ, որ ամուսնանալուց հետո ավելի հմտացա կենցաղային հարցերում: Թխվածքներ թխելու գործում առանձնապես չեմ փայլում, բայց ճաշատեսակներ պատրաստել սիրում եմ: Տան մաքրության հարցում միշտ չի, որ ամեն ինչ հասցնում եմ: Երբեմն համապատասխան մարդ է գալիս ինձ տնային գործերում օգնելու համար, բայց մեծ մասամբ ամեն ինչ հասցնում եմ:

 

 

 

-Վերջին շրջանում նկատելիորեն փոխվել է ձեր արտաքինը: Ինչպես եք հասել այս դրական փոփոխությանը:

 

-Բալիկս արդեն մեկուկես տարեկան է ու պիտի ասեմ, որ ծննդաբերությունից հետո գրեթե 25 կիլոգրամ քաշս ավելացել էր: Մեկուկես տարվա ընթացքում 26 կիլոգրամ նիհարել եմ: Խիստ հետևում եմ սննդակարգիս և մարզասրահ եմ հաճախում: Սննդակարգիցս հանել եմ հացամթերքը, գազավորված ըմպելիքներն ու քաղցրը: Երբեմն լինում է, որ չեմ կարողանում ինձ զսպել և «երես եմ տալիս» ինքս ինձ, բայց մեծ մասամբ կարողանում եմ պահպանել սահմանածս կարգը: Մրգեր, հնդկաձավար ու վարսակի փաթիլներ ուտում եմ առավոտյան, փորձում եմ շատ սպիտակուցներ օգտագործել ու հնարավորինս ապրել ակտիվ կյանքով: Մոտավորապես երկու լիտրից ավել ջուր եմ խմում ամբողջ օրվա ընթացքում: Ուզում եմ ասել, որ այն մարդիկ ովքեր հակում ունեն գիրանալու՝ պետք է ուտեն մտածելով ու առանց չարաշահելու:

 

 

Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee