Ֆիլիպինների նախագահը խոստանում է իր ձեռքերով պատառոտել եւ ուտել «Աբու Սայյաֆ»-ի գրոհայիններին
INTERNATIONAL NEWSՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստանում է իր ձեռքերով պատառոտել եւ ուտել «Աբու Սայյաֆ» խմբավորման գրոհայիններին, որին իշխանությունները մեղադրում են Դավաոյում վերջերս իրականացված ահաբեկչական գործողության համար:
AFP-ն հայտնում է, որ Դուտերտեն հայտնել է, որ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները «կվճարեն» իրենց հանցագործությունների համար: «Երբ ժամանակը գա, ես բոլորի աչքի առաջ կուտեմ ձեզ: Իսկ եթե ջղայնացնեք ինձ, կուտեմ ողջ-ողջ, հում», - նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Դավաոյում պայթյունի հետեւանքով 14 մարդ զոհվել է, մոտ 60-ը վնասվածք է ստացել: Դուտերտեն պայթյունն ահաբեկչական գործողություն է կոչել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



