Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Որո՞նք են ամենաանտանելի բնավորության տեր կենդանակերպի նշանները

LIFE

Եթե Ձեզ բախտ է վիճակվել Ձեր կյանքի ուղու վրա հանդիպել Խոյի, կարող եք վաղօրոք վազել դեղատուն ու հակադեպրեսանտներ գնել։ Ոչխարազգիների դասի ներկայացուցիչ այս կենդանակերպը կարող է գերեզման հասցնել Ձեզ իր համառությամբ ու էգոիզմով, որը նա դրսևորում է մանկական անմիջականությամբ։ Անգամ եթե նա գիտի, որ սխալ է, ապա, միևնույն է, վիճելու է զուտ հանուն սկզբունքի։ Նա միշտ ունի իր կարծիքը ցանկացած հարցի շուրջ, անգամ այն դեպքում, երբ նա տվյալ հարցից գլուխ չի հանում։ Ագրեսիայի կտրուկ պոռթկումներն ու վատ տրամադրության պարբերական նոպաներն այս կենդանակերպի ներկայացուցիչների առանձնահատկություններն են, բայց նրանք հանգստանում են նույնքան արագ, որքան բռնկվում են։

Ցուլ

z2

Ցուլը համարում է, որ կարող է անել այն ամենն, ինչ ցանկանա, իսկ քանի որ այդպես է, ապա ինչո՞ւ լարվել։ Նա միշտ գոհ է իրենից, անգամ եթե հպարտանալու առիթ, ըստ էության, չկա էլ։ Իր անտանելի համառությունը Ցուլը համարում է բնավորության տոկունություն՝ հարիր իսկական տղամարդուն, ժլատությունը համարում է ողջամիտ տնտեսում, իսկ պեսիմիզմի հակվածությունը՝ աշխարհի իրատեսական ընկալում։

Երկվորյակներ

z3

Հորոսկոպի ոչ մի այլ նշանի ներկայացուցիչ չունի իրերը գլխիվայր անելու այնպիսի ունակություն, ինչպիսին Երկվորյակներն ունեն։ Նրանց հետ հաստատ չես ձանձրանա, բայց նրան հետ շփման երկու շաբաթից հետո քեզ սպրինտեր կզգաս, ով հետ է մնացել մրցավազքում ու ուժասպառ է։ Եթե դու ի զորու ես դիմանալ Երկվորյակներին ու նրանց անդադար փոփոխությունների անասելի հակմանը, ապա քո պատվին պետք է արձան կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են գլուխ հարթուկել ու ծաղրել։ Ապագան նրանց հետ հուսալի չի, բայց զվարճալի է։ Երկվորյակներից հավատարմություն մի՛ սպասեք, որովհետև բավական է այլ կողմ նայել, իսկ նա արդեն ինտենսիվ ֆլիրտ է անում ընկերուհուդ հետ։

Խեցգետին

z4

Այս ձանձրալի ու նվնվան նշանը յուրաքանչյուր կնոջ մետ փնտրում է իր մոր շարունակությունն ու եթե գտնում է իր իդեալը, ապա անպայման փորձում է ամուսնանալ։ Խեցգետինն ընտանեկան օջախի ու հարմարավետության մեծ սիրահար է, բայց նա ժամանակից շուտ գերեզման կհասցնի կնոջը՝ ափսեները ճիշտ լվանալու, կատվին ճիշտ կերակրելու, ձվածեղը ճիշտ պատրաստելու վերաբերյալ գանգատներով։ Խեցգետնի հետ ամուսնությունը հավասար է կործանված երիտասարդության։

Առյուծ

z5

Առյուծը ֆիքսված է իր անձի վրա ու չի տեսնում իր շուրջ ոչինչ, բացի իրենից. թերևս միայն նրանց, ովքեր հիանում են իրենով։ Նա մեծամիտ է և համարում է իրեն շատ մեծահոգի, որպեսզի հիշի և՛ վիրավորանքները, և խոստումները։ Արքայական այս կերպարը պաշտում է փող ծախսել, ազատ ու շռայլ կյանք վարել ու շրջապատել իրեն աղջիկներով։ Անասելի խանդոտ է, դյուրագրգիռ ու նեղացկոտ։ Միևնույն ժամանակ տանել չի կարողանում, երբ խանդում են իրեն, որովհետև նա պարզապես անհանդուրժելի է համարում այն, որ իրեն ինչ-որ մեկը կարող է իր սեփականությունը համարել։ Նա պետք է քո համար միշտ առաջնային տեղում լինի, ու եթե դու հանկարծ համարձակվես փոխել ժամադրության օրը, որովհետև պետք է այցելես մորաքրոջդ, ապա նա ահավոր կնեղանա։

Կույս

z6

Սարսափելի պեդանտ։ Նա կարող է քայքայել նյարդերդ՝ տարբեր մանր-մունր բաների համար նոտացիաներ կարդալով։ Կույսը գանգատվելու է, որ յուղի մեջ շատ խոլեստերին կա, տապակածը շատ վնասակար է ստամոքսի համար և այլն։ Անտանելի ծույլ է, բայց համարում է իրեն աշխատասեր, որովհետև մեկ-մեկ կարող է ինչ-որ մանր գործեր անել։ Էմոցիաների հետ չունի, իսկ սիրուն վերաբերվում է մեծ զգուշությամբ։

Կշեռք

z7

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 

Կշեռքները կասկածամիտ են, թաքցնող ու մանրախնդիր։ Նրանք դյուրագրգիռ են ու կարող են զայրույթը թափել առաջին պատահածի գլխին, եթե գործերը գնան ոչ այնպես, ինչպես նա կցանկանար։ Իրենք իրենց համար տարբեր պրոբլեմներ են հորինում, որոնք հետո երկար լուծում են։ Շատ ընկերներ են ունենում, բայց ոչ ոքի մինչև վերջ չեն վստահում։

Կարիճ

z8

Զզվելի, քչփորող ու հիշաչար Կարիճը մշտապես դյուրագրգիռ վիճակում է, եթե ինչ-որ բան այնպես չէ արված, ինչպես նա է ճիշտ համարում։ Մշտական կշտամբանքներն ու մռայլ հայացքը, որն ի զորու է խելագարության հասցնել ու մինչև գոտկատեղ գետնի մեջ խրել, կարող են գժվացնել ում ասես։ Իսկ երբ այս հոդվածոտանին սկսում է խանդել, ապա դա ոչ մեկին քիչ չի թվա։ Փողերը չի հաշվում, բայց փոխարենը հրաշալի հիշում է, թե քանի անգամ եք մոռացել ուրախանալ նրա նվերից։

Աղեղնավոր

z9

Նա չի ստում, բայց միայն այն պատճառով, որ նրա էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում անգամ այն ժամանակ, երբ ճիշտն ասելը նպատակահարմար չէ, իսկ եթե նա քեզ ստի մեջ բռնացնի, ապա անախորժությունների սպասիր։ Աղեղնավորն անասելի խանդոտ է, բայց ինքը ոչ մի շրջազգեստ բաց չի թողնում։ Նույնիսկ Աղեղնավորներին հատուկ հումորի զգացումն ի զորու չէ կոմպենսացնել նրա թերությունները։

Այծեղջյուր

z10

Այծեղջյուրներն անասելի համառ են ու չեն ենթարկվում համոզման։ Անգամ եթե նա համաձայնվում է քեզ հետ ինչ-որ հարցի լուրջ, ապա դա զուտ այն պատճառով է, որ ձեր կարծիքները համընկել են, կամ էլ պարզապես չի ցանկանում «խոզերի առջև մարգարիտներ շաղ տալ»։ Երկրորդ տարբերակի պարագայում կարող եք վստահ լինել, որ իր հոգու խորքում նա չի էլ կասկածում իր իրավացի լինելու մեջ։ Այծեղջյուրը ձանձրալի է, դժվարությամբ է հանդուրժում ուրախ և աղմկոտ խնջույքները, ու առհասարակ հասարակությունը կարող է կորցնել նրան, եթե նրա հետ չտանեն համապատասխան աշխատանքներ։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, նրանց համոզելն անհնար է, ուստի ավելի լավ է փորձել խաղարկել նրա հետաքրքրությունն ու աստիճանաբար մոտեցնել նրան գաղափարին այնպես, որ Այծեղջյուրը որոշի, որ իրականում դա հենց իր գաղափարն է։ Նրանք պատվախնդիր են, համարում են, որ գիտեն կյանքը ու կարող են ժամերով լեկցիաներ կարդալ, թե ինչպես պետք է ապրեք, որ ճիշտ լինի ու հատկապես՝ թե ինչպես ծախսել փողերը։ Ուստի նրա հետ ավելի լավ է փակբերան լինել՝ շոփինգի հաճելիության առումով։

Ջրհոս

z11

Ջրհոսը պաշտում է երազել ու մտածել գրանդիոզ պլանների մասին, բայց նրա էներգիան ու համբերությունը հազվադեպ են հերիքում, որ նա գոնե սկսի ինչ-որ բան։ Նա կարող է խոստանալ մի աշխարհ բան, ընդ որում, այդ պահին նա անկեղծորեն հավատում է, որ ի կատար կածի խոստումները, բայց մի՛ հավատացեք նրա քաղցր խոսքերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է հույս չդնեք Ջրհոսների վրա, ու առավել ևս պետք չէ երազել, կարող եք պատասխանատվությունը դնել նրա առնական ուսերին։ Այնպես որ, եթե Ջրհոսի հետ եք, ավելի լավ է հույսներդ Ձեզ վրա դնեք։

Ձկներ

z12

Ձեզ պետք է նորմալ տղամարդ, ով վստահ է իր ուժերին և ամուր է կանգնած հողին, այլ ոչ թե մեկը, ով մշտապես սավառնում է ամպերո՞ւմ։ Եթե այդպես, ապա Դուք սխալ հասցեով եք եկել, որովհետև Ձկներն ապրում են իրենց աշխարհներում ու իրենց կանոններով և որպես հետևանք՝ բացարձակ հարմարված չեն իրական կյանքին։ Ձկները հոգում երեխաներ են. նրանք վճռական չեն, անասելի զգայական են, նրանց մասին անդադար պետք է հոգ տանել, այլապես նրանք կարող են կորել իրենց անինքնուրույնության պատճառով։

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee