Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես հաղթահարել ամաչկոտությունը

PHOTO

Դրական ուղղությամբ մտածեք

Տվյալ սկզբունքը հիմք է հանդիսանում մարդու միջից ամաչկոտությունն արմատախիլ անելու համար:  Առանց ճիշտ տրամադրության, մենք երբեք ոչինչ չենք կարողանա. հիշեք դա:   Իսկ գլխում պետք է հետեւյալ միտքը լինի եւ հետեւաբար` կենսական կրեդոն. իմ սխալները ոչ մեկին չեն վերաբերում: Այլ խոսքով ասած` մի կառչեք սեփական անձի մասին շրջապատի կարծիքից: Պարզ բան է` ցանկացած առողջ դատող մարդ ուզում է դրական տպավորություն թողնել նրանց վրա, ում հետ  սերտ կապերի մեջ է, ինչպես նաեւ քիչ ծանոթ մարդկանց վրա: Բայց նույնիսկ եթե սխալ եք թույլ տվել` որեւէ սխալ բան եք ասել, անտեղի ծիծաղել եք, շտապելիս սայթաքել եք եւ ընկել բոլորի աչքի առջեւ, ջանացեք յուրացնել մի պարզ ճշմարտություն. խոշոր հաշվով, ակամա ականատեսների կողմից ձեր տհաճություններին մեծ ուշադրությունը, ինչպես նաեւ աչքերում հեգնանքը եւ դժվարությամբ զսպվող ծիծաղը ընդամենը ձեր ակտիվացած երեւակայության արդյունքն են: 

Մենք այնքան անտարբեր աշխարհում ենք ապրում, որ այսօր յուրաքանչյուրը միայն իր եւ իր խնդիրների մասին է մտածում: Այսինքն իզուր եք օտարներից սպասում օգնություն, կարեկցանք եւ նույնիսկ չարախնդություն:  Իհարկե, կան խառնվածքներ, որոնք չափից շատ ունեն վերջին «բարիքից» , բայց ի վերջո, ինչու պետք է ձեզ անհանգստացնի ինչ-որ մեկի կարծիքը: Ուրիշի կարծիքից կախվածությունն արգելակում է մարդու զարգացումը, նրա առաջխաղացումը դեպի նպատակը, դեպի սոցիալական եւ կարիերային սանդուղքը: Բացառություն է կազմում սոսկ հեղինակավոր, հարգված անձի կառուցողական քննադատությունը: 

Շփվելով` մարզվեք

Այո, այո, դուք ամեն ինչ ճիշտ եք հասկացել, ինքնավստահություն մշակելը, սեփական մտքերը հրապարակայնորեն հայտնելու կարողությունը` առանց կարմրելու եւ հուզմունքից եւ ծայրաստիճան երկչոտությունից ուշաթափության եզրին գտնվելու, հնարավոր է միայն անվերջ շփման միջոցով:  Արեք դա ամենուր, որտեղ ուզում եք. խանութում` վաճառողի հետ, պարզելով պոտենցիալ գնումի պարամետրերը, անծանոթ անձանց հետ` հեռախոսով, սովորական մարդկանց հետ` ինտերնետի ֆորումներում, սկզբի համար` անանուն եղանակով:  

Կանոնավորապես «պտտվեք» այն մարդկանց ընկերակցությամբ, ում հետ հարմարավետ է, ուրախ եւ հեշտ, ում հետ ձեզ զգում եք ձեր ափսեում, նույնիսկ եթե դա ընդամենը երկու-երեք մարդ է, նույնիսկ եթե դրանք ազգականներ կամ ընկերուհիներ են: Բայց արժե ամեն օր զբաղվել դրանով, չծուլանալ, այդ դեպքում արդյունքները երկար սպասել չեն տա:  

Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք եւ կկարողանաք ձեր նոր հմտությունները փորձել իրական լսարանի վրա, առանց վախի, որն արտահայտվում է ցած հակված աչքերվ, մահացու գունատությամբ եւ կարմրատակած այտերով: 

Եվս մեկ շատ արդյունավետ հնարք կիրառեք, որը թույլ է տալիս մոռանալ բնական ամաչկոտության մասին` ոչ անմիջապես, բայց աստիճանաբար եւ ընդմիշտ. պատկերացրեք, թե հանրային վայրում եք, ֆոտոխցիկների եւ տեսախցիկների կիզակետում: Կտեսնեք, թե ամաչկոտությունն ինչ արագ կվերանա: 

Կատարելապես զինված եղեք

Դա նշանակում է` նախապես մտածել սեփական արտաքին տեսքի եւ ասելիքի մասին, եթե անհրաժեշտ է ոչ թե ընդամենը անցնել խանութներով, այլ, օրինակ` այցելել որեւէ երեկույթի կամ հանդես գալ հանրային միջոցառմանը: Ընտրեք չեզոք գույնի հարմարավետ, պրակտիկ հագուստ, որ ապրումներ չունենաք ծնկի վրա հայտնված բծի կամ չափազանց կարճ կիսաշրջազգեստի պատճառով:  Դիմահարդարանքը եւս ցանկալի է, որ աչքի չընկնող, բնական լինի, չլղոզվի եւ ի ցույց չդնի ձեր հայտնի ամաչկոտությունը:   Փորձեք հնարավոր ռեպլիկները, որոնք ստիպված կլինեք ասել մարդկանց ներկայությամբ, որ անհարմար վիճակի մեջ չհայտնվեք:   Մարզվեք հայելու առաջ. տվյալ միջոցը ստուգված է ժամանակով. այն իրոք արդյունք է տալիս: 

Վերահսկիր քեզ

Դրա համար անհրաժեշտ է սովորել կառավարել սեփական շնչառությունը: Դանդաղորեն եւ խորը ներշնչեք, նույն եղանակով արտաշնչեք եւ անպայման` քթով: Դա ձեզ կօգնի հանգստանալ: 

Մի փորձեք մատները շարժել, տրորել կիսաշրջազգեստի  փեշը. շրջապատողներն անմիջապես կնկատեն, որ դուք ձեզ անհարմար եք զգում, իսկ դա չի կարելի թույլ տալ:  Խոսելիս կամ հռետորություն անելիս (հանրային ելույթի ընթացքում), բառերն արտասանեք առանց շտապելու, վստահ, գործի իմացությամբ. շրջապատի մարդիկ պետք է զգան ձեր բանիմացությունը եւ բարձր ինքնագնահատականը: 

Ավելի հաճախ ժպտացեք, բայց ոչ` չափից ավելի. եթե ամեն անգամ ժպիտով փոխարինեք պատասխանելու կամ պատմելու անհրաժեշտությունը, շրջապատողների մոտ այնպիսի տպավորություն կձեւավորվի, թե դուք ի վիճակի չեք երկու բառ իրար կապել: Մի լարվեք, ընդհակառակը, թուլացրեք մկանները. այդպես շփվելն անհամեմատ ավելի հեշտ կլինի:

Շատ արդյունավետ խորհուրդ է. եթե պատմելու կարողություն չունեք, ձեր մեջ  «միացրեք» հարցազրուցավարին: Հավատացեք, դա ըստ արժանվույն կգնահատվի ձեր կողքին գտնվողների կողմից: Ճիշտ է, չի կարելի կորցնել չափի զգացումը. այնպիսի գործում, ինչպիսին շփումն է, պնդերեսությունը միայն վնաս կտա:  

Աղբյուրը` MyJane.ru

NEWS.am STYLE

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M