Օբաման Փհենյանին խոստացել է խստացնել պատժամիջոցներն ու մեկուսացումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ հերթական բալիստիկ հրթիռների արձակման հետ կապված Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու համար: Այս մասին գրում է AP-ն:
Նա, միաժամանակ, հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես բաց է երկխոսության համար, եթե Փհենյանը փոխի քաղաքական կուրսը:
Օբաման ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կկրկնապատկի ջանքերը, որպեսզի փակի Հյուսիսային Կորեայի հասանելիությունը միջազգային արժույթին եւ տեխնոլոգիաներին: ԱՄՆ նախագահը Փհենյանի կողմից հրթիռների արձակումը սադրանք է կոչել, միջազգային նորմերի անտեսում, ինչը կհանգեցնի երկրի հետագա մեկուսացմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



