Բուլղարիայի ԱԳՆ. Թուրքիան պետք է ԵՄ-ի հետ համաձայնագիրն իրականացնի մինչեւ վիզային ռեժիմի չեղարկումը
INTERNATIONAL NEWSԹուրքիան պետք է Եվրամիության հետ միգրանտների հարցով համաձայնագիրն իրականացնի՝ մինչեւ այդ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը պետք է իրականացվիի: «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ ռեադմիսիայի հարցով համաձայնագիրը պետք է իրականացվի՝ մինչեւ վիզային ռեժիմի ազատականացումը»,- ասել է Միտովը:
Նա կոչ է արել շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունը եւ նվազեցրել լարվածությունը, որն առաջացել է կողմերի հռետորաբանության արդյունքում: «Մենք պետք է խոսենք միմյանց հետ, այլ ոչ թե միմյանց դեմ»,- կարծում է բուլղարացի պաշտոնյան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



