4,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տոկիոյից ոչ հեռու
INTERNATIONAL NEWS4,9 մագնիտուդով երկրաշարժ Է սեպտեմբերի 7-ին տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չկա, տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:28-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 08:28-ին) Իբարակի պրեֆեկտուրայում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 50 կիլոմետր խորության վրա:
Մինչեւ 4 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել նաեւ Սաիտամա, Իբարակի, Կանագավա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում եւ մայրաքաղաքի օկրուգում:
Տարածաշրջանում տեղակայված ատոմային Էլեկտրակայանների աշխատանքի խափանումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



