Ուրուգվայի հավաքականը «Մունդիալ 2018»-ի հարավամերիկյան գոտու առաջատարն է
SPORT«Մունդիալ 2018»-ի ընտրական մրցաշարի հարավամերիկյան գոտում տեղի ունեցան 8-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Ուրուգվայի ազգային ընտրանին սեփական հարկի տակ կարողացել է 4 անպատասխան գնդակ ուղարկել Պարագվայի դարպասը: Էդինսոն Կավանին կարողացել է երկու գոլ գրանցել իր օգտին, մեկական անգամ աչքի են ընկել Լուիզ Սուարեսն ու Քրիստիան Ռոդրիգեսը:
Վենեսուելայի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տանում Արգենտինայի հավաքականի նկատմամբ, սակայն 2-րդ կեսի միջնամասում թուլացրեց զգոնությունը և 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Ամերիկայի գավաթի հաղթող Չիլիի հավաքականը սեփական դաշտում չկարողացավ կոտրել Բոլիվիայի դիմադրությունը: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ ուժերը չափեց Կոլումբիայի ընտրանու հետ: Խաղի հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց Միրանդան: Կուլումբիայի հավաքականը հաշիվը հավասարեցրեց 36-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ դարձավ Մարկինյոսը: Բրազիլիան չհուսալքվեց և 74-րդ րոպեին Նեյմարի ջանքերով հաղթանակ կորզեց: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով: Պերուի հավաքականը նույն հաշվով իր դաշտում հաղթեց Էկվադորին:
8 տուրից հետո Ուրուգվայի հավաքականը հարավամերիկյան գոտու առաջատարն է 16 միավորով, 15-ական միավորով 2-րդ և 3-րդ տեղերում են Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները: