Թթի օգտակարությունը․ այն կարող է բուժել ուռուցքները, շաքարախտը, արյան բարձր ճնշումը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Սպիտակ թութը շատ տարածված է Հայաստանում, որը նաև սիրելի է մարդկանց համար։ Սակայն մարդիկ այնքան էլ տեղյակ չեն թթի բուժիչ հատկություններից։
Այս քաղցրահամ հատապտուղը շատ օգտակար է մի շարք հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը և անգամ ուռուցքները։
Թութը նաև օգտակար է արյան բարձր ճնշման կարգավորման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման, մկանային ցավերի, արթրիտի, փորկապության, ականջներում զնգոցի, սրտխառնոցի և անգամ մազաթափության և մազերի վաղաժամ ճերմակումը կանխելու համար։
Ինչպե՞ս է այն գործում
Սպիտակ թութը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք առկա են 2-րդ կարգի շաքարախտի բուժման համար նախատեսված դեղահաբերի մեջ։ Այն դանդաղեցնում է արյան մեջ շաքարի ճեղքումն ու նրա կլանումն արյան մեջ՝ այսպիսով վերահսկելով շաքարի մակարդակը։
Թութը հարուստ է օրգանական թթուներով, վիտամին C-ով, պեկտինով, մանրաթելերով, կարոտինով, խեժով և այլն: Թթի սննդարար հատկությունները նպաստում են տոնզիլիտի, հազի, ջերմության, փորլուծության, գլխացավի և բորբոքումների արդ յունավետ բուժմանը։
Ըստ Տեխասի համալսարանի հետազոտության, թութը պարունակում է ռեսվերատրոլ՝ ֆենոլ, որը կարող է արդյունավետորեն բուժել քաղցկեղի տարբեր տեսակներ ու սրտային հիվանդություններ։
Թթի հակաօքսիդանտ հատկանիշներն էլ օգնում են զգալիորեն նվազեցնել խոլեստերինը։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



