Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստացնի այս երգիչը մարտահրավեր է նետել Վաչե Ամարյանին ու հավակնում է դուրս մղել նրան երաժշտական շուկայից (Photo, Video)

LIFE

Blognews.am-ը գրում է.

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ Վաչե Ամարյանը շռնդալից կերպով մուտք գործեց հայկական երաժշտական շուկա։ Ինչ խոսք, նրա մուտքը միանշանակ չընկալվեց հայաստանյան լսարանի կողմից ու, եթե անկեղծ լինենք, ապա հնչած գնահատականների գերակշիռ մասը ծաղրական էին, կամ էլ քննադատական։ Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ, ի հեճուկս բոլոր քննադատությունների, Վաչե Ամարյանի երգերը կարելի էր լսել «պերեխոդներում», լուսաֆորների տակ ու բջջայիններում, ինչը վկայում է, որ երաժշտական տվյալ ոճը, այնուամենայնիվ, պահանջարկ է վայելում և ունի իր լսարանը, որը բնավ փոքր չէ։

Եվ ահա, երբ արդեն թվում էր, թե Վաչեն իր անսասան տեղն է գտել շոուբիզնեսյան շուկայի այս սեգմենտում, անսպասելիորեն ասպարեզ է դուրս եկել ռուսաստանցի մի նոր արտիստ՝ Ֆարիզ Ֆորտունան, ում տեսահոլովակի պրեմիերան կարելի է որպես լուրջ մարտահրավեր ընկալել Վաչե Ամարյանին։ Ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև ռուսաստանյան շուկայում, ու սա ես համարում եմ միանգամայն իրատեսական գնահատական, քանի որ Ֆարիզ Ֆորտունայի հոլովակում առկա են բոլոր այն ուժեղ կողմերը, որոնք հաջողություն բերեցին Վաչեին և ,միևնույն ժամանակ, թե՛ հոլովակում, թե՛ փիառ արշավում բացակայում են այն նյարդայնացնող տարրերը, որոնք առկա էին Ամարյանի պարագայում։ Քննարկենք առավելություններն ու թերությունները։


Երաժշտության և արտիստի ոճը,աշխարհագրությունը

Վաչե Ամարյանը հայտնի դարձավ սկզբում Միջին Ասիայում (մեծացել էր ու կայացել), այնուհետև տեղափոխվեց Ռուսաստան, իսկ հետո իր գործունեության աշխարհարգրությունը տարածեց նաև դեպի Հայաստան։ Երաժշտական ոճը կարելի է որակել որպես ռուսական ժամանցային փոփ՝ արևելյան էլեմենտներով։ Այսպիսի երաժշտություն լսում են Ռուսաստանի կովկասյան ու միջինասիական ռեստորաններում ու համանման ժամանցային վայրերում, ինչպես նաև մեքենաներում։ Ոմանք սա շատ ծանր են տանում, բայց հանուն արդարության պետք է նշել, որ օրինակ Pool Party-ի ժամանակ դժվար է պատկերացնել Մոնսերատ Կաբալյե ու Լարա Ֆաբիան լսող մարդկանց։ Բացի դրանից՝ որքան էլ դա ոչ ներդաշնակ էր երևում Վաչե կերպարի պարագայում, բայց ակնհայտ էր, որ նրա հագուկապի և աքսեսուարների վրա գումար չէր խնայվում։

Ֆարիզ Ֆորտունան ևս նույն ոճի մեջ է ու ևս Միջին Ասիայից է՝ Ղազախստանից (ի դեպ, նրա հայրը 37 տարի ապրել է Հայաստանում, իսկ եղբայրը ծնվել է այստեղ), այնպես որ հայ չլինելը այս պարագայում ոչ միայն չի խանգարում, այլև ավելի հարմոնիկ է դարձնում երաժշտության մեջ արևելյան տարրերը։ Բացի դրանից՝ Ֆարիզի հետ աշխատող թիմը հիմնականում հայերից է բաղկացած և ակնկալվում է, որ նրա երգացանկում կլինեն նաև հայերեն կատարումներ։ Դե հագուկապն էլ, մեղմ ասած, չի զիջում Վաչեին ու, ի տարբերություն Ամարյանի՝ Ֆարիզի ոճական կերպարի հետ դիսսոնանս չի առաջացնում։

«Հարուստ» տեսահոլովակներ ու «թանկ» երգեր

Վաչե Ամարյանի հոլովակները միավորում էր մեկ ընդհանուր գիծ․ ակնհայտ էր, որ գումար չէր խնայվում ու, արդյունքում, հոլովակները, ռեժիսորական ու օպերատորական աշխատանքը, քասթինգը, երգի ու երաժշտության ընտրությունը իրենց որակով առանձնանում էին ընդհանուր մասսայից ոչ միայն հայկական շուկայում, այլև Ռուսաստանյան շուկայում։ Վաչեն Հայաստանում ախատում էր «ամենաթանկը» համարվող ռեժիսորների, օպերատորների ու երգահանների հետ։

Ֆարիզ Ֆորտունան իր՝ «Этим летом» երգով հետևում է թողել Վաչեին։ Հոլովակը նկարահանել է Անտոն Տրուշնիկովի կողմից, ով Black Star բրենդի առաջատար օպերատորն ու ռեժիսորն է և հայտնի է մեզ մեր հայրենակից Kristina Si-ի «Ну ну да» հոլովակով։ Երաժշտության ընտրության հարցում էլ ակնհայտորեն չեն տնտեսել, ու դրա հեղինակը դարձել է Արման Անտոնյանը, ով մեր էստրադայում վերջին ամիսների հիմնական հիթեր հանդիսացող այնպիսի գործերի հեղինակն է, ինչպիսիք են Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի «Անհնար է» դուետը, Արաբո Իսպիրյանի «Աննման» և Միհրան Ծառուկյանի «Սիրտ ունեմ» երգերը։ 

Հոլովակների քասթինգ և նկարահանման վայրեր

Շարունակելով նախորդ երկու կետերի համեմատությունների տրամաբանությունը՝ կցանկանայի հատուկ կետով համեմատական վերլուծություն կատարել հոլովակներում ներգրավված կերպարների, նկարահանման վայրերի ու, իհարկե, տեխնիկական հագեցման մասով։ Այս առումով, անխոս, առաջատար է Ֆարիզը, ում վերջին հոլովակը, օրինակ, նկարահանվել է Ղրիմում․ դրանում տեսնում ենք, որ ներգրավել են թանկարժեք զբոսանավ, մեքենա, նկարահանումների մի մասը թանկարժեք ակումբում է, իսկ հոլովակում երևացող աղջիկները առաջնակարգ արտաքնային տվյալներով ռուս մոդելներ են (Վրաստանից մոդել բերելն ավելի էժան է, բայց ոչ այդքան տպավորիչ, չէ՞ Վաչե )։ Բացի դրանից՝ աչք է ծակում օպերատորական աշխատանքի վարպետությունն ու որակը՝ սկսած բարձր որակի կադրերից, վերջացրած ներգարված կվադրակոպտերով։


Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ կասկած չունեմ, որ Ֆարիզին ևս սպասվում է քննադատությունների տարափ նույն այն մասսայից, ով քլունգն առել էր ձեռքը ու վայր չէր դնում Վաչեի պարագայում, բայց, միևնույն է, շուտով լուսաֆորների տակ, «պերեխոդներում» ու ռեստրոաններում լսելու ենք «Этим летом»-ի մեղեդիները, իսկ Վաչե Ամարյանը մղվելու է երկրորդ պլան, որովհետև նախ՝ ակտուալ չէ, և որ պակաս կարևոր չէ, իր սեգմենտում մրցակից ունի, ումից դեռ չեն հասցրել հոգնել։

 

Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation