Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը եվրոպական երկրներում համերգներով հանդես գալու պայմանագիր է կնքել

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ-2» նախագծի մասնակից Սամսոն Պանյանն այլեւս ստանձնել է ուսուցչի դերը: Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այսօր հենց նրա շնորհիվ են կարեւորություն, նշանակություն տալիս հայ երգարվեստին:
 
«Այո, ծանրաբեռնվածությունս հիմա դպրոցում է, որտեղ աշխատում եմ որպես ուսումնական գծով փոխտնօրեն, նաեւ ժողովրդական երգ եմ դասավանդում: Ասեմ, որ եվրոպական երկրներում համերգներով հանդես գալու պայմանագիր եմ կնքել: Բազում նոր երգեր ունեմ, որոնցից յուրաքանչյուրը սպասում է ձայնագրության իր հերթին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
 
Հարցին, թե ուսուցանելու ընթացքում նկատել է՝ երեխաները հետաքրքրված են ժողովրդական երգարվեստով, թե դժկամությամբ են հաճախում՝ պատասխանեց. 
 
«Դժկամությամբ հաստատ չեն հաճախում, ընդհակառակը, մեծ է այժմ հետաքրքրությունը դեպի ժողովրդական երգն ու նվագարանները: Երեխանները սկսել են առավել շատ սիրել ազգայինը»:
 

 
Մեր ժամանակներում երգիչների ֆինանսական ապահովության երաշխավորը ռեստորանային համալիրներն են: Դա է պատճառը, որ տարբեր նախագծերից հայտնի դարձած շատ երգիչներ բռնեցին ռեստորանային երգչի ուղին: 
 
«Ռեստորանում երգելը հաստատ վատ բան չէ: Բոլորս էլ գումար աշխատելու խնդիր ունենք: Ինքս էլ մի շրջան երգել եմ, պարզապես վերջին երեք տարիներին ժամանակս ծանրաբեռնված է, չեմ կարող առավոտից դպրոցում աշխատել, երեկոյան էլ՝ երգել: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչ է իրեն պետք կյանքում»,- վսահեցրեց նա:
 
Երգչի խոսքերով՝ ժողովրդական երգը սկսել է պահանջարկ վայելել և գերիշխել: «Յուրաքանչյուր ոճ իր լսարանն ու պահանջարկն ունի, բայց չեմ կարող հերքել՝ վերջին տարիներին ժողովրդական երգը առաջին տեղերում է»,- նշեց Սամսոն Պանյանը:
Անդրադառնալով իր նորաստեղծ ընտանիքին՝ մեր զրուցակիցը մանրամասնեց. 
 
«9 ամիս առաջ եմ ընտանիք կազմել, կինս լեզուների մասնագետ է, դասավանդում է անգլերեն և գերմաներեն լեզուներ: Ընտանիքում դեռևս համալրում չունենք, Աստծո կամքով՝ թող լինի այն ժամանակ, երբ կլինի»:

 
Ի դեպ, նրա կինը կրկին «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Նարեկ Պողոսյանի քույրն է, ում հետ երգիչը ծանոթացել է նախագծի շրջանակներում կազմակերպվող համերգներից մեկի ժամանակ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M