Անտիբիոտիկները կարող են երեխաների մոտ բարձրացնել իշեմիկ հիվանդություններ ունենալու ռիսկերը
PHOTOԵրկու տարեկանից ցածր հասակում երեխաներին անտիբիոտիկներ տալը կարող է նրանց հետագա կյանքում զարգացնել իշեմիկ հիվանդություններ ունենալու ռիսկերը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 400.000 մարդկանց մոտ, ում նորածին ժամանակ անտիբիոտիկներ են տվել, 41%-ով ավելի բարձր էին մաշկային ցավոտ ալերգիաներ, ինչպես նաև 56%-ով ավելի բարձր էր պոլլինոզ ունենալու ռիսկերը: Հետազոտողները կարծում են, որ երեխաներին փոքր տարիքում անտիբիոտիկներ տալը կարող է սպանել նրանց աղիքների բնական բակտերիաները, որի պատճառով էլ օրգանիզմի իմունային համակարգը չի կարող պայքարել միկրոբների դեմ:
Սա նշանակում է, որ նույնիսկ անվնաս արտաքին նյութերի հետ, ինչպես օրինակ ծաղկափոշու հետ առնչվելիս իմունային համակարգը չափից սուր և ալերգիկ է արձագանքում դրանց:
Ըստ հետազոտողների անցկացրած 22 ուսումնասիրությունների՝ իշեմիկ հիվանդությունների ռիսկը 15%-ից հասնում էր 41%-ի, իսկ պոլլինոզի ռիսկերը 14%-ից հասնում էր 56%-ի:
Այնուամենայնիվ, բժիշկները պնդում են, որ անհրաժեշտության դեպքում երեխաները միևնույն է պետք է ընդունեն անտիբիոտիկներ:
Բժիշկները ամեն կերպ ցանկանում են նվազեցնել երեխաների մոտ անտիբիոտիկների օգտագործումը, քանի որ ինչպես որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել՝ բացի ալերգիաների աճը խթանելուց, անտիբիոտիկների չափից շատ օգտագործումը կարող է երեխայի՝ հետագայում առաջին տեսակի շաքարային դիաբետ և ճարպակալում ունենալու ռիսկեր առաջ բերել:
Անտիբիոտիկների շատ օգտագործումից օրգանիզմը արդեն դրա հանդեպ դիմադրողականություն է ձեռք բերում, և միկրոբները կարողանում են դիմակայել անտիբիոտիկներին և ադապտացվել:
Անգլիայում հայտնի պրոֆեսոր Դեյմ Սալլի Դեյվիսն ասում է. «Երբ մենք անտիբիոտիկներ ենք օգտագործում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չի զգացվում, մենք բակտերիաներին հնարավորություն ենք տալիս ավելի հեշտությամբ դիմակայել անտիբիոտիկներին»:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: