Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք հեռուստադիտողին ցույց ենք տալու, որ հայտնի մարդիկ բացի հայտնի լինելուց սովորական մարդիկ են. Լուիզա Ղամբարյանը՝ որպես հաղորդավարուհի ներկայանալու մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանական 60-րդ եթերաշրջանում որպես հաղորդավարուհի կներկայանա: Իրեն հատուկ խաղաղ ժպիտով Լուիզա Ղամբարյանը հասարակական եւ մշակութային գործիչներին կբացահայտի «Կյանքն ափի մեջ» հաղորդման շրջանակում:

Մինչ Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին կխոսեր հաղորդման բնույթի մասին, նախ նշեց.

«Սա ինձ համար սպասված առաջարկ էր. իսկապես շատ ուրախալի փաստ էր, երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմց առաջարկ ստացա ու հնարավորություն ունեցա ներկայանալու այս անկեղծ հաղորդման շրջանակում: Առհասարակ, հեռուստատեսությունն ինձ համար հետաքրքիր ոլորտ է, ուր կարելի է անկեղծորեն ստեղծագործել, ու ես հաճույք եմ ստանում այս աշխատանքից: Ի դեպ՝ այս հաղորդումն ինձ հնարավորություն տվեց նոր որակի ու տեսակի մեջ հանդես գալ իմ հանդիսատեսին»:

Անդրադառնալով «Կյանքն ափի մեջ» հաղորդման բնույթին՝ Լուիզան պատմեց.

«Հաղորդումն իր ձեւաչափով հյուրասրահ է, որտեղ հուրընկալվում են տարբեր ոլորտների, հետաքրքրությունների ու նախասիրությունների մարդիկ, ովքեր կարող են լինել եւ ճանաչված, եւ ոչ այնքան հայտնի: Իսկ ես կփորձեմ իմ հյուրերի հետ անկեղծ զրույցի շրջանակում որոշ բացահայտումներ անել նրանց կյանքի չբացահայտված էջերից, ինչը հատկապես մեր օրերում շատ կարեւոր է, քանի հիմա հաճախ են բամբասանքների ու չարախոսությունների թեմա դառնում հայտնիների անձնական կյանքը: Իհարկե, մենք հեծանիվ չենք բացահայտելու, ոչ էլ աննախադեպ, սենսացիոն լուրեր ենք հայտնելու, ոչ՝ դա մեզ համար ինքնանպատակ չէ, փոխարենը մեր թիմը ձգտում է անկեղծ զրույց ստանալ, որը եթերային ցուցադրության ժամանակ նույնքան անկեղծ թվա, որքան էկրաններից այն կողմ»:

Թեեւ հաղորդումը կվարի Լուիզա Ղամբարյանը, սակայն նրա խոսքով՝ «Կյանքն ափի մեջ» հաղորդաշարի վրա մեծ թիմ է աշխատում, որոնցից ամեն մեկն անում է ամեն բան՝ հաջողված ծրագիր ստանալու համար:

Հետաքրքրվելով, թե Լուիզա Ղամբարյանը նոր ոլորտում դժվարությունների հանդիպե՞լ է արդյոք, դերասանուհին պատասխանեց.

«Ես ոչ միայն որպես հաղորդավարուհի եմ ներկայանում, այլ ավելի շատ զրուցակից: Ինչպես նշեցի, նպատակն էլ հենց անկեղծ զրույց ստանալն է: Մենք հեռուստադիտողին ցույց ենք տալու, որ հայտնի մարդիկ բացի հայտնի լինելուց սովորական մարդիկ են՝ իրենց հոգսերով, ուժեղ ու թույլ կողմերով, թերություններով ու առավելություններով: Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ թե հաղորդավարուհու ձիրք ունենալ, այլ պարզապես զրուցել, ինչն էլ ես փորձում եմ անել: Իհարկե, սա նաեւ դժվար է ինձ համար, բայց շատ ավելի հետաքրքիր: Ի դեպ՝ նշեմ, որ մի քանի նկարահանումներից հետո հասկացա, որ հյուրերիցս շատ բան եմ սովորում, ինչն ինձ համար առավել հետաքրքիր է»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M