Վթար Ազատության պողոտայում
SOCIETYՍեպտեմբերի 7-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Լ.Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 31 OO 331 պ/հ (վարորդ՝ Ն. Հ.) ավտոմեքենան բախվել է «Տաքսի Տուր» տաքսի ծառայությանը պատկանող «Սուզուկի» մակնիշի 390 OZ 61 պ/հ (վարորդ՝ Ա.) եւ թիվ 37 երթուղին իրականացնող «ԳԱԶել» մակնիշի 1693 պ/հ ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղեւորը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է նույն հիվանդանոց։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



