Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Յոթ տարօրինակ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ քնի մեջ

LIFE

Սովորաբար, երբ դուք քնած եք, ձեր մարմինը կաթվածահար է: Երբեմն քնի մեջ մարդու հետ տեղի են ունենում զարմանահրաշ բաներ, որոնք կարող են նրան ամբողջությամբ շփոթմունքի մեջ գցել: Սակայն այդպիսի դեպքերում պետք չէ անհանգստանալ: Քնի փորձագետներն ապակոդավորում են այդ երեւույթները, հաղորդում է Fox News-ը:

Ընկնելու զգացողություն

Դա տեղի է ունենում, երբ դուք նոր եք սկսում քնել: Սովորաբար, երբ դուք քնած եք, ձեր մարմինը կաթվածահար է, բայց երբեմն դուք քուն եք մտնում նախքան ձեր մարմնի «անջատվելը»: Եվ այդ ժամանակ ձեզ պատում է զգացողություն, ասես դուք ներքեւ եք ընկնում ժայռից կամ երկնքից, ասում է Վիրջինիայի Martha Jefferson հիվանդանոցի քնի կենտրոնի բժշկական տնօրեն բժիշկ Քրիսթոֆեր Ուինթերը:

Քնի կաթված

Առավոտյան արթնանալիս դուք գիտակցում եք, որ չեք կարող ոչ շարժվել, ոչ որեւէ բան ասել: Դա կարող է տեւել մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե, եւ դա սարսափելի է: «Երբեմն մարդն զգում է, որ չի կարող շնչել: Բազմաթիվ մարդիկ նկարագրում են այս վիճակն այնպես, որ կարծես նրանց կրծքին փիղ էր նստել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ շնչառությունը վերահսկող բոլոր մկանները դեռեւս կաթվածահար են», - ասում է Ուինթերը:

Լուսնոտություն

Քնի հետ կապված երեւույթների մեծամասնությունն անվնաս են: Սակայն լուսնոտությունը կարող է շատ վտանգավոր խնդիր դառնալ, քանի որ մարդը կարող է սայթաքել, բախվել ինչ-որ առարկայի, տանից դուրս գալ եւ նույնիսկ մեքենայի տակ ընկնել: «Լուսնոտության ժամանակ դուք դուրս եք գալիս քնած վիճակից հենց այնքանով, որքանով որ անհրաժեշտ է մարմինը շարժելու, սակայն դա անբավարար է ուղեղի գործունեության համար», - ասում է Ուինթերը: Հենց այդ պատճառով է, որ լուսնոտները սովորաբար չեն հիշում իրենց գիշերային զբոսանքները:

Խոսակցություններ քնի մեջ

Համաձայն քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի՝ մեծահասակների մոտ 5%-ը խոսում են քնի մեջ: Այդ խոսակցությունների մեծամասնությունն ընդհանուր առմամբ տեւում է 30 վայրկյան: «Քնի առաջին ժամերի ընթացքում, երբ մարմինը մտնում է խոր քնի փուլի մեջ, մկանները դեռեւս պահպանում են իրենց տոնուսը եւ ի վիճակի են ձայներ արջակել կամ շարժումներ կատարել», - ասում է Ուինթերը:

Կրկնվող երազներ

«Քունը մեր ուղեղին հնարավորություն է տալիս ընկալել այն բաները, որոնք անհրաժեշտ է վերանայել եւ վերագնահատել՝ մինչ ուղեղը դրանք կհավաքի «հիշողություններ» կոչվող կույտի մեջ: Երազները կարող են կրկնվել, եթե ձեզ մոտ առկա են չլուծված հոգեբանական խնդիրներ, որոնք ձեր ուղեղը փորձում է ընկալել», - պարզաբանում է Ուինթերը:

Սեքս քնի մեջ

Դուք միակը չեք, ով արթնացել է սեռական ակտի կեսից: Քնի խանգարումների կենտրոնում 800 հիվանդների մոտ կատարված հետազոտության ժամանակ հիվանդների մոտ 8%-ը հայտնել են սեքսոմնիայի դեպքերի ՝ երազում զուգընկերոջ հետ սեռական հարաբերության մասին։

Պայթող գլխի համախտանիշ

Դա նույնքան տարօրինակ վիճակ է, որքան իր անվանումը. «Մարդը հանկարծակի արթնանում է, լսելով պայթյունի նման ուժեղ աղմուկ, տեսնելով վառ լուսարձակում կամ այն զգացողությունից, որ իր գլուխը պայթել է, - ասում է բժիշկ Ուինթերը: -Իրականում ոչ մի այդպիսի բան տեղի չի ունենում: Դուք ուղղակի մտնում եք խորը քնի փուլ, սակայն ձեր մարմինը դեռեւս ամբողջությամբ չի անջատվել»:

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded