Քանյե Ուեսթը մտադիր է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի պաշտունում:
Ինչպես հաղորդում է Variety կայքը, նման հայտարարությամբ երաժիշտը հանդես է եկել MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: Այն բանից հետո, երբ երգչուհի Թեյլոր Սվիֆթը հանձնել է նրան մրցանակը, Ուեսթը հանդես է եկել պատասխան ելույթով:
«Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին հավատալ իրենց ուժերին: Ես չգիտեմ, թե ինչ կկորցնեմ դրանից հետո: Այդ ամենը գաղափարների մասին է: Այն մարդկանց մասին, ովքեր հավատում են ճշմարտությանը: Եվ, այո, ինչպես, որ դուք հավանաբար կռահեցիք, ես որոշել եմ 2020 թ. առաջադրվել նախագահի պաշտոնում», - ասել է երգիչը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



