Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Գործող քաղաքական համակարգի թույլատրելիության և հասարակական պահանջարկի պայմաններում Տարոն Մարգարյանը ցուցաբերում է մի քանի անգամ ավել արդյունավետ կառավարում, քան նրա նախորդները. Լևոն Մարգարյան

BLOG

Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չնայած այս պահին որևէ պաշտոնական և հավաստի տեղեկատվություն չկա կառավարության փոփոխության և նոր վարչապետի մասին, բայց բավական բաց արվող արտահոսքերը բավարար են իրավիճակն ինչ-որ առումով հասկանալու համար: Ամեն դեպքում, հաշվի առնելով հայաստանյան քաղաքականության կուլիսային բնույթն ու ապրիլ-հուլիսից հետո ստեղծված նոր իրավիճակն ու այդ իրավիճակում ռուսական գործոնի կարևորումը, մեծ է վտանգը կոնսպիրոլոգիաների ծուղակն ընկնելու, ինչպես որ անում են շատ հաստիքով արևմտամետներ, 5 տարի առաջ դոմինանտ ռուսամետ-արևմտամետ դիսկուրսի կաղապարների մեջ տեղավորելով այժմ տեղի ունեցող դեպքերը: Փորձը ցույց տվեց, որ սև-սպիտակ դիխոտոմիան չի աշխատում և չի բացատրում ոչինչ, քանի որ գործընթացն ավելի բարդ է ու նյուանսներով լիքը:

Առայժմ պարզ է մի բան. կա ահռելի կուլիսային ճնշում ռուսների կողմից սկսած ապրիլից: Հուլիսից արդեն պարզ դարձավ, որ ռուսներն ամեն ինչ անելու են պառլամենտականի անցնող Հաայաստանում ինչ-որ կերպ ներկայանալու համար, դա կլինի թե գործադիրում, թե օրենսդիրում: Պառլամենտական կարգն ընդհանրապես ռուսների կաշմառն է, եթե առաջ աշխատում/սպառնում/սիրաշահում էին մի հոգու, ապա այժմ պիտի մտնեն բարդ կոմբինացիաների մեջ:

Կառավարության փոփոխություն նախատեսվում էր վաղուց և նոր կառավարության ՝ Սերժ Սարգսյանի խոսքերով վստահության կառավարության թեմայի մեջ ռուսական կողմը փորձ է արել ինչ-որ կերպ տեղավորվել:

Զուգահեռ ահռելի գումարներ են դրվել Համախմբում, Ալյանս, Օեկական Վերածնունդ կուսակցությունների մեջ որպեսզի ՏԻՄ ընտրություններին չեղած տեղից աղմուկ հանեն ՝ հետագա պառլամենտականին ընդառաջ հող ստեղծելու համար: Ամենայն հավականությամբ արդեն ՏԻՄ ընտրություններից հետո այս ուժերը կհամալրվեն ռուսահայ պոպուլյար սուբյեկտներով: Ընդ որում, եթե Կարապետյանի վարչապետացման հետ խնդիրներ առաջանան, նա արդեն կկարողանա ուղղակի համագործակցության մեջ մտնել Համախմբան հետ: Արա Աբրահամյանի քաղաքական հայտն էլ չի կորել: Չմոռանանք նաև, որ Կարապետյանի վարչապետացման հավանականության մասին սլիվը մամուլում հայտնվեց գազպրոմին մեր ունեցած ահռելի պարտքի շուրջ տևական աղմուկից հետո:

Կարապետյանի անձի շուրջ աշխատում է ինչ որ փիառ ծրագիր, որոնց հիիմնական թիրախներն են լինելու ՝ նրան ի համեմատ մեր լֆիկների որպես բարեկիրթ ինտելեկտուալ ներկայացնելը, մասնավորապես Երևանի քաղաքապետերի շարքում նրան առանձնացնելը: Բարեկրթությունը դեռևս բավարար պայման չէ, մանավանդ, եթե այդ բարեկիրթը մեր բարեկիրթը չէ: Մենք տեսել ենք նաև մեր բարեկիրթներին ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը և զգացել ենք նրանց ու տնտեսության, նրանց ու հասարակության միջև եղած հաղորդակցային ճգնաժամը: Ինչ վերաբերում է քաղաքապետերին և մասնավորապես նրանց կառավարման արդյունավետությանը ՝ գործող քաղաքական համակարգի թույլատրելիության և հասարակական պահանջարկի պայմաններում Տարոն Մարգարյանը ցուցաբերում է մի քանի անգամ ավել արդյունավետ կառավարում, քան նրա նախորդները, եթե չլինեին տրանսպորտի դեմ թանկացման ակցիաները, նա հավակնելու էր իշխանության ամենամեծ ռեյտինգն ունեցող գործիչը լինել: Արդեն վարչապետացումից հետո Կարապետյանի համար գործարկված փիառ խմբակները տարածելու են «Սերժը չի թողնում աշխատեմ» թեզը: Մեծ հույս ունեմ, որ իր վատ խասյաթի համաձայն, Սերժն իրոք չի թողնի նոր վարչապետին աշխատել և կանի այն, ինչ անումա ամենալավը ՝ քաղաքականապես «կփչացնի» ևս մեկ հավակնոտ սուբյեկտի, եթե 5 ամիսը բավարարի:

Հաատկանշական է նաև, որ ամերիկյան փորձագիտական շրջանակները, որոնք ինչպես մեր մոտ և ՌԴ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում հաճախ ներկայացնում են բաներ, որ իշխանութունն ուղիղ ասել չի կարող, հիասթափություն են հայտնում Հայաստանից և արդեն բացահայտ խոսում այն մասին, որ ռուսների կողմից կան ահռելի ճնշումներ: Սրան նախորդել էին ռուսական շրջանակների պնդումներն այն մասին, որ ամերիկացիներն ինչ որ բաներ են ձեռնարկում, հրապարակվել էին դեսպանատան իբր գործակալների անուններ: Իսկ Վարուժան Ավետիսյանը բանտից նամակ-վերլուծություն է գրում, որտեղ վերահստատելով ռուսական գաղութատիրության դեմ պայքարի առաջնահերթությունը, ռուսական գաղութատիրությունը համեմատում է ամերիկյանի հետ ՝ նշելով, որ վերջինս ի տարբերություն ռուսականի գործընկերային շանսեր է տալիս: Ենթադրում եմ, որ Ծռերի թեման այլևս դառնում է ֆոլկլյորային, իսկ նրանց քաղաքական հատվածը «պերեխվատ» է եղել: Վերոնշվածից կարող ենք ենթադրել, որ Հայաստանն արդեն ոչ միայն շահերի, այլև ինչ-որ գործողությունների առումով դառնում է ռուս-ամերիկյան հակադրության թատերաբեմ:

Միանշանակություն այս ամբողջ գործընթացներում չի լինելու, վերջնական հանգրվան նույնպես, ինչ-որ քայլեր, որոնք մենք կփորձենք ներկայացնել որպես ռուսների հաղթանակ, Հայաստանի կապիտուլացիա, մայդանի նախապատրաստում և այլն, ընդամենը երկար, նյարդային հակադրության հերթական փուլեր են: Ազատիչը շախմատ է խաղում, բախտի բերմամբ աշխարհում խառն են ավելի կարևոր բաներով և աշխարհի ուժային կենտրոնների ռիթմը թույլ է տալիս մեզ շախմատ խաղալ ու մանևրել, իսկ շախմատն անկեղծ ասած չնայած իր ինտելեկտուալությանը, դիտարժանության առումով անշուք և ձանձրալի խաղ է:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan