Գոհար Ավետիսյանը՝ Արցախում
LIFEԵկ Արցախ ֆլեշմոբը մեծ թափ է ստացել։ Օրերս երգիչ Հայկոն ընկերների հետ, որոնց թվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, այցելել էր Արցախ՝ լինելով ԼՂՀ Շահումյան շրջանում։

Արցախ է շտապել նաեւ սեպտեմբերի սկզբին Հայաստան ժամանած ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Գոհարը Երեւանում եւ Սեւանում շրջելուց հետո, որոշել էգնալ Արցախ։

23-ամյա հայուհին նախ կանգ է առել Սյունիքի մարզում՝ հիանալու Տաթեւ վանքի հնամյա, անզուգական գեղեցկությամբ։

Այնուհետեւ դիմահարդարը հասել է Արցախ եւ լուսանկարվել «Մենք ենք, մեր սարերը» (նաեւ հայտնի որպես՝ «Պապիկ-տատիկ») կոթողի մոտ։
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



