Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Դինքի մարդասպանի հետ սկանդալային լուսանկար հրապարակած ոստիկանները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման և իրականացման գործը փորձում են բարդել գյուլենականների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո գյուլենականների դեմ իրականցվող գործողությունների շրջանակո ւմ  աշխատանքից հեռացվել են այն երկու ոստիկանները, ովքեր Դինքի սպանությունից հետո լուսանկարվել էին մարդասպան Օգյուն Սամասթի հետ:

2007 թվականի հունվարի 19-ին Դինքի սպանությունից հետո Սամասթը հունվարի 22-ին ձերբակալվեց Սամսունում: Ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում երկու ոստիկաններ Մեթին Բալթան և Իբրահիմ Ֆըրաթը լուսանկարվեցին թուրքական դրոշը ձեռքին կանգնած Սամասթի հետ: Հետագայում, սակայն, ոստիկանների դեմ հարուցվեց դատական գործ:

Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մեթին Բալթային «պաշտոնեական դիրքի չարաշահման» հիմնավորմամբ պահանջվում էր դատապարտել 6 ամսից 2 տարվա, իսկ կոմիսար Իբրահիմ Ֆըրաթին «հետաքննության գաղտնիությունը խախտելու» հիմնավորմամբ` 1-ից 5 տարվա ազատազրկման: Դատարանը, սակայն, նրանց անմեղ ճանաչեց: Իսկ ավելի ուշ երկուսն էլ պաշտոնի բարձրացում ստացան:

Մեթին Բալթան և Իբրահիմ Ֆըրաթը գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում հեռացվել են աշխատանքից: Թուրքական Star պարբերականի տեղեկություններով` Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հետ լուսանկարի սկանդալային պատմության հետևում կանգնած են գյուլենականները, ովքեր նպատակ են ունեցել տպավորություն թողնել, որ հանցանքը կատարել են ազգայնականները: Այս ամենն էլ իր հերթին հող պետք է նախապատրաստեր «Էրգենեքոն»-ի դատավարության համար («Էրգենեքոն»-ի գործի շրջանակում 2013 թվականին 5 տարվա դատավարությունից հետո դատարանը ցմահ զատազրկման դատապարտեց երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուղին, ինչպես նաեւ տասնյակ այլ գեներալների, պատգամավորների ու լրագրողների՝ տարիներ առաջ Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջում նախապատրաստելու համար):

Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո երկրի իշխանությունները հող են նախապատրաստում Դինքի սպանության կազմակերպման գործում Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած գյուլենական շարժմանը մեղադրելու մեջ: Ուշագրավ է, որ Դինքի սպանության գործով հետաքննություն վարող դատախազ Գյոքալփ Քյոքչուն երկրում գյուլենականների դեմ գործողություններ սկսելուց անմիջապես հետո դատարանին ուղարկած գրության մեջ Դինքի ս պանության մասին ասել էթե դա «հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջմանը տանող գործընթացում այդ նպատակովարձակված առաջին փամփուշտն է»:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee