Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ դաջվածքներ ունեն հայ երիտասարդները. BlogNews-ի ֆոտոշարքը երևանյան փողոցներից

LIFE

Blognews.am-ը գրում է.

Մեկ օր անցկացրեք լողափում կամ զբոսնեք քաղաքի մարդաշատ վայրերից մեկով, և կհամոզվեք, որ դաջվածք ունենալով արդեն ոչ ոքի չես զարմացնի ու ուշադրություն չես գրավի: 

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը՝ այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ, ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Դաջվածքը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների և վերաիմաստավորման է ենթարկվել։ Այսօր այն առաջին հերթին ինքնարտահայտման ձև է, ինչպես  նաև սոցիալական կարգավիճակի, բարդույթների հաղթահարման և շրջապատից առանձնանալու որոշակի իմաստ է կրում:

Հայ երիտասարդների շրջանում հատկապես վերջին տարիներին լայն տարածում է գտել դաջվածք անելու մշակույթը: BlogNews.am-ը շրջել է Երևանի փողոցներով և լուսանկարել հայ երիտասարդների դաջվածքներն ու փորձել պարզել դրանց նշանակությունը:

Տիգրան

Մոսկվաբնակ Տիգրանը երկու դաջվածք ուներ`Մարիամ Աստվածածնի պատկերը և վագր: Առաջին դաջվածքի մասին չխոսեց` նշելով, որ դա անձնական է: Երկրորդ դաջվածքը`վագրը,  արել էր իր անվանը համապատասխանացնելով` тигр - Տիգրան:

IMG_8585 copy

 

Ազատ
Բազկամարտով զբաղվող Ազատը չորս դաջվածք ուներ` առյուծ, խաչ` Հիսուս Քրիստոսի աչքերով, ռուսերեն տառերով  С. Э. Р հապավում և տասներկու հրեշտակներով խաչ: Առյուծը բազկամարտի խորհրդանիշն է, այն նշանակում է ուժ ու հզորություն: Ըստ Ազատի` երկրորդ դաջվածքը մեկնաբանելու կարիք չկա, իսկ ահա   С. Э. Р հապավումը բացվում է հետևյալ կերպ` Свобода — это рай:

Արսեն
Արսենն ուներ ութոտնուկի դաջվածք: Նա իր դաջվածքը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Ութոտնուկ դաջվածքներ հիմնականում արել են նավաստիներն ու ծովահենները 18-19-րդ դարերում, և ոչ միայն դաջվածք։ Նրանք նաև ութոտնուկի պատկերով կախազարդեր էին ունենում․ դա իրենց թալիսմանն էր: Նշանակում էր, որ անգամ ծովի հատակ իջնելուց հետո էլ, միևնույն է, բարձրանալու էին հետ: Իսկ դիմակը խորհրդանշում է ութոտնուկի փոփոխական բնույթը: Սա ինձ որոշ չափով է բնութագրում, որովհետև ես կարող եմ  մարդկանց, գրքերի ու ֆիլմերի հերոսների մոտ բնավորության որևէ գիծ հավանել, դա ինձ վերցնել ու լրացնել իմ էությունը:

Շուշաննա

Շուշաննան իր դաստակին ուներ ացտեկների արևի սիմվոլը պատկերող դաջվածք: Ըստ նրա՝ իր կյանքում պակասել էր արևը, ինչ էլ պատճառ էր հանդիսացել նման դաջվածքի: 

Էդուարդ

Դաջվածքը դեռ ամբողջական չէր՝ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ըստ Էդուարդի իր դաջվածքը խորհրդանշում է այն, որ ինքը կյանքում գտել է իր տեղն ու ուղղությունը:

Թալին

Թալինը երկու դաջվածք ուներ՝ մեջքին աստղային անձրև և մատին անգլերեն գրված՝ Belive: Նմանատիպ դաջվածքներ ունի երգչուիհի Ռիհաննան: 

Մարտա

Մարտան երկու դաջվածք ունի: Առաջինն ալիք է, որն, ըստ աղջկա,քչերն են հասկանում: Երկրորդը՝ կարիճի համաստեղության աստղային դիրքն է, որը դեռ կիսատ է:

Հրայր

Հրայրը ևս երկու դաջվածք ուներ: Քանի, որ Հրայրը բնակվում է Հայաստանից դուրս, նա իր թևին Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի վանք է դաջել: Իսկ վանքի ներքևում՝ իր ազգանունը՝ Թորոսյան, և ընտանիքի անդամների անունները:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe