Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Ի գիտություն աղջիկների. մազահեռացման ինչպիսի միջոցներ կան

LIFE

Բազմաթիվ կանայք բախվում են մարմնի վրա ավելորդ, անցանկալի մազերի խնդրին: Հարմարավետ ու վստահ զգալու համար պետք է հարթ մաշկ ունենալ, հատկապես բիկինիի եւ թեւատակի հատվածում, իսկ դրա համար անհրաժեշտ է իմանալ մազահեռացման միջոցների ու տեսակների մասին, որպեսզի հնարավորություն լինի ընտրություն կատարել։ Մարմնից անցանկալի մազերի հեռացումը կարեւոր է, հատկապես ամառային շրջանում, որն անհանգստացնում է առանց բացառության բոլոր կանանց։ Յուրաքանչյուրը փորձում է մազահեռացման իրեն հարմար տարբերակն ընտրել, որը բավական երկարաժամկետ եւ, միաժամանակ, անցավ ու հասանելի լինի։ Այս հոդվածում ներկայացված են մազահեռացման տարբեր միջոցներ, դրանց առավելություններն ու թերությունները։

Իհարկե, ամենաարդյունավետ եւ ամենակարեւորը՝ երկարաժամկետ արդյունք են ապահովում սրահային գործողությունները. էլեկտրական մազահեռացումը, ֆոտո ու լազերային մազահեռացումը եւ այլն: Բայց այս միջոցները որոշակի թերություններ ունեն եւ, առաջին հերթին, դրանք բավական թանկ արժեն: Բացի այդ, անհրաժեշտ է ընտրել համապատասխան տեսակը, քանի որ, օրինակ, ֆոտոէպիլացիան հարմար չէ բաց գույնի մազեր ունեցողների համար, իսկ էլեկտրական մազահեռացումը բավական ցավոտ գործողություն է։

Էլեկտրական մազահեռահեռացումը գործողություն է, որի ընթացքում յուրաքանչյուր մազարմատի մեջ բարակ ասեղ է մտնում, դրա միջոցով հոսանք է հաղորդվում, որը քայքայում է մազի աճման տարածքը։ Այս գործողությունն ուղեկցվում է ցավի զգացումներով եւ բավական երկար ժամանակ է պահանջում։ Էլեկտրական մազահեռացման դրական կողմն այն է, որ մի քանի գործողությունից հետո մազերը դադարում են աճել եւ այլեւս երբեք չեն վերականգնվում։ Բացի այդ, ցավազրկման մի քանի տարբերակ կա, ինչպես տեղային, այնպես էլ ներմաշկային։ Էլեկտրական մազահեռացում կարելի է անել մազի ցանկացած երկարության դեպքում՝ սկսած 22 մմ-ից, գլխավորը, որ ունելին հնարավորություն ունենա բռնել վերամշակված մազը։

Առավել հասանելի են մազահեռացման տնային միջոցները. հատուկ կրեմների օգտագործում, մեղրամոմ, էպիլյատոր եւ, իհարկե, ամենապարզ ու հասանելի միջոցը՝ սափրումը։

Մեղրամոմն ու էպիլյատորը բավական երկարատեւ արդյունք են ապահովում, սակայն այս երկու միջոցներն էլ անցավ չեն։ Կրեմներն այնքան էլ արդյունավետ չեն շատ կոշտ կամ թավ մազերի դեպքում եւ ավելի հարմար են մարմնի փոքր հատվածների մազահեռացման համար (օրինակ՝ բիկինիի հատվածի), սափրելը թեեւ ամենապարզ, հասանելի ու անցավ միջոց է, բայց արդյունքը շատ կարճ է տեւում։

Բիոմազահեռացումը կամ մեղրամոմով մազահեռացումը ժամանակավոր մազահեռացումն է։ Սա սրահներում ամենաէժան ու ամենատարածված միջոցներից է։ Տաք մեղրամոմոմով բավական արագ կարելի է շատ տարածք մշակել։ Բիկինիի հատվածը, թեւատակերն ու դեմքը մշակվում են տաք մեղրամոմով, այն մաշկը փափկեցնում է ու պատրաստում մազահեռացման։

Շաքարով մազահեռացումը ներկայում ամենաճանաչվածն է, արդյունավետն ու նորաձեւը։ Մեղրամոմով մազահեռացման առավելությունները շաքարային մազահեռացմանը հատուկ պահանջարկ բերեցին։ Շաքարի մածուկով աշխատանքի տեխնոլոգիան օգնում է կանխել մաշկի տակ դուրս եկող մազերի աճը, շատերը նշում են, որ շաքարով մազահեռացումն ավելի քիչ ցավոտ է։ Յուրաքանչյուր գործողության հետ մազերը բարակում են ու ավելի բաց գույն ստանում։

Ֆոտոէպիլյացիան հարմար է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ազատվել մազերից, բայց շատ ժամանակ չունեն։ Այս գործողությունը, որը լույսի միջոցով ազդում է մազի աճման տարածքի վրա, ավելի քիչ ցավոտ է, քան էլեկտրական մազահեռացումը։ Ֆոտոէպիլյացիայի բացասական կողմն այն է, որ գործողությունը հնարավոր է կատարել միայն սեւ մազերի եւ սպիտակ մաշկի վրա, բացի այդ, հեռացվում են միայն ամենակոշտ ու մուգ մազերը, իսկ մնացածը հնարավոր է հեռացնել միայն էլեկտրական մազահեռացման միջոցով։

Մարմնի յուրաքանչյուր հատվածում կարելի է մազահեռացման տարբեր միջոցներ օգտագործել։ Ամենախնդրահարույց հատվածներում կարելի է էլեկտրական մազահեռացում կատարել։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է խորհրդակցել սրահի մասնագետի հետ։ Ձեր համբերատարությանն ու պատասխանատվությանն ավելացրեք մասնագետի փորձն ու նորարարությունը, եւ դուք ընդմիշտ կազատվեք անցանկալի մազերից։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network