Այն մայրերից եմ, ով անձամբ է ուզում մասնակից լինել բալիկների խնամքին. Մարիամ Շահինյան
PHOTOԴերասանուհի Մարիամ Շահինյանն, ով արդեն երկու ամիս է, ինչ վայելում է կրկնակի մայրիկի կարգավիճակը, Life.panorama.am-ին պատմել է իր բազմազբաղ առօրյայից ու առաջիկա ծրագրերից:
«Օրերս գերզբաղված են անցնում, իհարկե, ես կանխատեսում էի, որ երկրորդ բալիկիցս հետո հենց այսպիսի հաճելի խառնաշփոթ է տիրելու մեր տանը: Ընդ որում նշեմ, որ որքան էլ թվում էր, թե ավելի շատ փոքր երեխայով տարված կլինեմ, սակայն զբաղվածությունս մեծամասամբ խլում է մեծ աղջիկս, քանի որ նա ընդամենը 1.5 տարեկան է, դեռ միայն բառեր է ասում ու անվերջ վազվզում, նա ուղղակի գերակտիվ երեխա է»,- նշեց Մարիամն ու ավելացրեց, որ քույրերի միջև տարիքային քիչ տարբերության շնորհիվ՝ իրենց ընտանիքում չեն բախվել խանդի դրսևորումներին.
«Մեծ աղջիկս դեռ շատ փոքր է ու այնքան էլ կենտրոնացած չէ փոքրիկ քույրիկի վրա, ուստի խանդային իրավիճակներ, կարծես թե չկան մեր տանը: Թեև զավեշտալին այն էր, որ սկզբնական շրջանում ավագ դուստրս ասես չէր նկատում, կամ գուցե անտեսում էր փոքրիկի քույրիկին, և բոլորովին վերջերս է սկսել սիրել նրան, ցանկություն հայտնել գրկել կամ օրորել քույրիկին»:
Շարունակությունը՝ այստեղ: