Ահա, թե ինչպես վարվեցին այս աղջկա ծնողները, երբ իմացան, որ նա նկարահանվում է պոռնոֆիլմերում (լուսանկարներ)
PHOTOEntertrain.1in.am-ը գրում է.
Չելյաբինսկում ծնված ուսանողուհին՝ ապագա պարուհի և բավական պահանջված պոռնոաստղ Վլադիսլավա Զատյագլովան, դիմել է ոստիկանություն և քրեական գործ հարուցել ծնողների դեմ՝ իրեն ծեծի ենթարկելու և ունեցվածքը գողանալու համար։
Պարզվում է՝ ծնողները ծեծել էին իրենց 20-ամյա աղջկան, երբ իմացել էին, թե ինչով է նա զբաղվում։
Մեկ տարի առաջ Վլադիսլավան գնացել էր Սանկտ Պետերբուրգ և սկսել էր նկարահանվել պոռնոյում։
Նա ծնողներին ասել էր, որ աշխատում է որպես դերասանուհի, բայց նրա դերերն այդպես էլ գաղտնի էին մնացել նրանց համար, համենայնդեպս՝ մինչև վերջերս։
Վլադիսլավան, ով 50-ից ավել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում հանդես է գալիս Sofi Goldfinger կեղծանվամբ, արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայում ամենահայտնի պոռնոաստղերից մեկը։
Մի օր տուն գալով՝ նա հայտնաբերում է, որ ծնողներն այնքան էլ լավ տրամադրություն չունեն։
Նրանք ծեծում են աղջկան, խլում թանկարժեք իրերը և դուրս շպրտում տնից։
Հարազատ Չելյաբինսկում Վլադայի մայրն աշխատում է որպես հանդիսավար, իսկ հայրը հյուրախաղեր է կազմակերպում։
«Նրանք շատ նեղ մտահորիզոնով մարդիկ են, նրանք պատրաստ չեն այլ բաներ հասկանալ, նրանք իրենց սահմաններն ունեն։ Ու եթե ես նրանց մտածելակերպի մեջ չեմ տեղավորվում, ուրեմն նրանց թշնամին եմ։ Նրանք անգամ հաշվի չառան, որ ես իրենց աղջիկն եմ, պարզապես չհասկացան և ինձ պատերազմ հայտարարեցին»,- պատմում է տուժողը։