Երեւանում 52-ամյա տղամարդու են սպանել բնակարանում
SOCIETYԵրեւանի Մարգարյան փողոցի 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում այսօր` օգոստոսի 31-ին, 52-ամյա տղամարդու դի են հայտնաբերել` սուր կտրող-ծակող գործիքով հասցրած վնասվածքներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանության տվյալներով մահացածը 52-ամյա Վահան Աղաջանյանն է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում հանցագործությունը կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



