Իտալիայում երկրաշարժից հետո Ապենինյան լեռները 4 սմ-ով բարձրացել են
SOCIETYԻտալիայի կենտրոնական հատվածում հզոր երկրաշարժից հետո Ապենինյան լեռները մի քանի սանտիմետրով բարձրացել են: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով The Local.it-ն:
Իտալացի մասնագետները վերլուծել են արբանյակների եւ GPS-կայանների տվյալները: Արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ որոշ շրջաններում լեռնեի բարձրությունն ավելացել է 3-4 սանտիմետրով:
Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրաշարժը տեղի է ունեցել խզումային խախտումների 18 կմ-անոց գծի երկայնքով, որն անցնում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-հարավ-արեւելք: «Այդ գծի շարժն Ապենինյան լեռնաշղթայի՝ 3-4 սմ-անոց բարձրացում է առաջացրել»,- նշել են փորձագետները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



