Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
POLITICSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Էրդողանը կարևորել է Հալեպում անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Նախագահները նշել են, որ այդ հարցով իրենք բանակցում են Միացյալ Նահանգների հետ:
Սիրիական զարգացումներից զատ Էրդողանն ու Պուտինը քննարկել են էներգետիկ ոլորտում հանագործակցության հարցը` մասնավորապես անդրադառնալով «Թուրքական հոսք»-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



