Ինչպիսին է այսօր «Մեր բակը» ֆիլմի Դոդոն
LIFEBlognews.am-ը գրում է.
Ծնվել է 1966թ. հուլիսի 26-ին, Երևանում: Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին է: 1988թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: 1987-93թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մոտ 10 դեր: Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի: 1988թ., Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը: 1989թ. եղել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսորը, սցենարիստն ու երաժշտության հեղինակը, 1993-95թթ` ռուսական «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե` բոլոր աստղերը» հաղորդման համառեժիսորն ու հաղորդավարը, 1993-96թթ` ռուսական «ВГТРК» հեռուստաալիքի «Իվանով, Պետրով, Սիդորով», «2/2» հեռուստաալիքի «Дипломатический курьер» հաղորդումների ռեժիսորը: Մոսկվայում բեմադրել է «Պիգմալիոն» ներկայացումը: Եղել է մոսկովյան «Պոլե չուդես» թերթի և «Ինտերկոնտ» ամսագրի կրեատիվ մենեջերը:
1992թ., Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղայանի հետ համատեղ, ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը: Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ` դոկումենտալ ֆիլմի համար: 1996-97թթ աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում: 1996թ. խաղացել է «Մեր բակը» կինոնկարում: 1998թ-ից «Շարմ» ընկերության գլխավոր ռեժիսորն է: Եղել է «Բարև երկիր», «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Ձեռքդ տուր»,Ֆորշի «Այսպես էլ ապրում ենք», Արտո Թունջբոյաջյանի «Արարատ», Ալլա Լևանյանի «Գնա ու կռվիր», Ջիվան Գասպարյանի «Գորանի»,Ինգա և Անուշ Արշակյանների «Գութան», «Ջան, ջան», «Մենք ենք ու սարերը մեր» և այլ բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորը, «Երևան-Մոսկվա տրանզիտ», «Երևան-Կիև տրանզիտ» նախագծերի, «Isis reborn», «Fashion jazz Q», «Видеть деревья там, где другие видят столбы» նորաձևության շոուների բեմադրիչը: Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր, պոեզիայի ժողովածուներ, «Панихида на бис» վեպը, «The fingers by their own» ջազ ալբոմը: Եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարքի «Շեկո» նովելի և ավելի քան 500 գովազդային հոլովակների ռեժիսորը:







1
Ucom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue
2
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
3
AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025
4
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Fo...
5
Unibank Launches Gift Cards



