Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Սարի թաղում լրագրողի աշխատանքը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարեÕ ¬ են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ քաղաքացիներ Ս. Կարապետյանը, Վ. Մխիթարյանը, Դ. Սարգսյանն ու Կ. Գրիգորյանը 2016թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Սարի թաղում և շրջապատի մարդկանց նկատմամբ իրենց առավելությունը ընդգծելու, մյուսներից իրենց անձը վեր դասելու խուլիգանական դրդումներով, վեճի են բռնվել նույն վայրում գտնված անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով փողոցում հավաքված հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել նշված անձանց   նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ անտեսելով իրենց կարգի հրավիրող այնտեղ հավաքված անձանց հորդորները: 

Այդ ընթացքում խմբով խուլիգանություն կատարած հիշյալ անձինք տեսել են, որ լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող լրագրող Ալբերտ Գալստյանը տեսանկարահանում է իրենց վերը նշված գործողությունները: Հիշյալ անձինք հարձակվել են լրագրողի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, ապա Վ. Մխիթարյանը Ալբերտ Գալստյանի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել լրագրողի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև նկատելով մոտեցող ոս տիկանության աշխատակիցներին, դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդատական վարույթում վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program