Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Գուրգեն Դաբաղյանը պատմել է իր նոր տեսահոլովակի մասին

LIFE

Blognews.am-ը գրում է.

«Հայն է գալիս». այսպես է կոչվում Գուրգեն Դաբաղյանի նոր ստեղծագործությունը, որն արդեն կարող եք գնահատել վաղը: Պրեմիերայից առաջ BlogNews.am–ը հանդիպել է երգչի հետ, լուսանկարել և խոսել ստեղծագործական նորություններից և ոչ միայն: Գուրգենի տեսահոլովակը դիտեք նյութի վերջում: 

Տեսահոլովակի աշխատանքային պրոցեսը բավականին երկար է տևել. Գուրգենն էլ իր մասնակցությունն է ունեցել նախապատրաստական աշխատանքներին. «Ես շատ ակտիվ եմ այս հարցում․ ասում եմ, թե ինչ կերպարում կուզեի լինել, ինչպես եմ պատկերացնում սյուժեն: Պետք է ասեմ, որ նախապատրաստական ընթացքն ավելի երկար է տևել, քան նկարահանումները։ Այս ամենին զուգահեռ՝ արվում էր երգի գործիքավորումը»:

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ում հետ երգիչն առաջին անգամ էր համագործակցում. «Ես շատ հավանում եմ  Հրանտի ձեռագիրը։ Մենք պարզապես հասկացանք, որ մեր մտքերը, մեր գաղափարները շատ նման են իրար: Կարծում եմ՝ ստացվել է, բայց վերջնական գնահատականը ժողովուրդը պետք է տա»: Նկարահանումներն անցել են Խոր Վիրապից  Թուրքիա գնացող սահմանին, որտեղից Արարատ լեռը հնարավորինս մոտ էր. «Առավոտյան հինգից աշխատել ենք մինչև մութն ընկնելը: Միակ բանը, որ խանգարում էր, շոգ եղանակն էր»: 

«Հայն է գալիս» երգը հայրենասիրական ոճում է, որի հեղինակն արցախյան ազատամարտում զոհված Արտակ Օհանյանն է (Գուսան): Գուրգենը երգը շատ պատահական է գտել. «Այս երգը մոտ 25 տարվա վաղեմություն ունի։ Ես այն գտա համացանցում անձամբ հեղինակի կատարմամբ, ով արցախյան պատերազմի ժամանակ էր կատարում: Երբ լսեցի, հուզվեցի և մտածեցի, որ կարելի է նոր շունչ տալ երգին: Երգի բնօրինակից չենք հեռացել, նույնիսկ ամբողջ նկարահանման ընթացքում լսում էինք երգը»:

Տեսահոլովակում կան հատվածներ, որտեղ երգում են զինվորները, իսկ մի հատվածում Գևորգ Դաբաղյանը դուդուկ է նվագում: 

Գուրգենն անկեղծանում է, որ նոր աշխատանք ներկայացնելիս հաշվի է առնում նաև կոմերցիոն նպատակը, բայց չի մոռանում նաև հանդիսատեսի կարծիքը. «Չեմ անում երգ միայն այն նպատակով, որ ինձ շատ կանչեն հարսանիքների, քանի որ իմ մոտ լրիվ ստաբիլ վիճակ է թե՛ հարսանիքների և թե՛ համերգային հրավերների առումով: Միշտ էլ կարելի է գտնել ստեղծագործություն, որը լավը կլինի, և մարդիկ կսիրեն: Ես երաժշտական ասպարեզում սկզբունքային եմ, չեմ ներկայացնի վատ երգ զուտ կոմերցիոն նպատակով: Ունեմ երգեր, որոնք ակտիվ են, որոնց գործիքավորումն էլ արել ենք ճաշակով: Ժողովրդական երգն էլ կարող է լինել կոմերցիոն, օրինակ՝ ես շատ եմ ուրախանում, որ հարսանիքներին կանչում են ժողովրդական երգիչներին և այդ երգերի տակ ուրախանում են: Ժողովրդական երգն էլ է դառնում նորաձև, և այն երգիչ-երգչուհիները, ովքեր ժողովրդական չեն երգել և չեն էլ կարողանում երգել, սկսում են երգել, քանի որ տեսնում են, որ պահանջ կա: Ես կարող եմ երգել, օրինակ, մի երգ հարսանիքի մասին, որը լինի ժողովրդական և այդ ձևով նկարագրի մեր հարսանեկան ծիսակարգը»:

Երգիչը հիմա ստեղծագործական ակտիվ փուլում է․ պատրաստում է ևս մի աշխատանք և պատրաստվում է մեկնել շրջագայությունների: Գուրգենը նաև խոստովանեց, որ արդեն քսան տարի բեմում է և որոշել է այս տարիները ինչ-որ կերպ ամփոփել. «Հիմա այդ եփման փուլում եմ․ մտածում եմ ինչ-որ ձևով ամփոփելու մասին: Իհարկե, մենահամերգ էլ եմ ուզում, բայց այն շատ պետք է տարբերվի, քանի որ միայն Երևանում ես յոթ մենահամերգ եմ ունեցել: Դա է պատճառը, որ մի քանի տարի է՝ չեմ անում մենահամերգ»:

Գուրգենն իր երկրպագուների համար հասանելի է, պատասխանում է շատերի նամակներին և հասկանում է, որ անտեսել նամակներն այնքան էլ գեղեցիկ չէ: Խոսելով անձնական կյանքի մասին՝ նա այսպես ասաց. «Անձնական կյանքին այդքան շատ ժամանակ չի հատկացվում, քանի որ ստեղծագործական գործերն ավելի շատ են: Օրինակ՝ ինձ համար շատ կարևոր է արտաքինը, քանի որ առաջին փուլում հենց արտաքինն է աչքի զարնվում»:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network